Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևում է իշխանություններին պետք է հիշեցնել հեղափոխության օրակարգը։
Կառավարման կամ կառավարելիության օրակարգը և հեղափոխության օրակարգը չեն համապատասխանում միմյանց։
Եթե համապատասխանեին, ապա պետությունը զավթածներն այսքան երեսառած չէին լինի։
Իսկ թե ինչպես պետք է հիշեցնել, ապա դրա համար կան բազմաթիվ միջոցներ»։