Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՍԴ այս դատավորների ընտրությունը համակարգային փոփոխություններ կատարելու գիտակցության բացակայության հետևանք է». Արթուր Սաքունց

September 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Եթե իշխանությունները կարծում են, որ Սահմանադրական դատարանի երեք դատավոր ընտրելով՝ ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահության խնդիրը լուծվել է, չարաչար սխալվում են։ 

 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

«Նոր անդամները ՍԴ դատավորի այն թեկնածուները չեն, որոնք կարող են հանձինս իրենց բարձրացնել հանրային վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ»,- ասում է Սաքունցը։

 

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին։ Նրանցից Խունդկարյանի թեկնածություն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Շաթիրյանի թենածությունը՝ Կառավարությունը, իսկ Արթուր Վաղարշյանին երկրորդ անգամ այս պաշտոնին առաջադրել էր հանրապետության նախագահը։

 

Չնայած հնչող քննդատություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է։

 

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց. 

 

«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովում շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է։ Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել շատ կարևոր մի բան»։ Միաժամանակ, Փաշինյանն ասաց, որ սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան։

 

«Մենք երևի Սահմանադրական դատարանի և ընդհանրապես Սահմանադրության հետ կապված ճգնաժամը տարբեր կերպ ենք հասկանում։ Սահմանադրական ճգնաժամի բուն արմատը և պատճառը հանրային վստահությունն էր։ 

 

Եթե ճգնաժամի այլ պատճառ կար, պետք է փորձել հասկանալ՝ ով ինչպես է հասկացել։ Բոլոր դեպքերում մեզ ներկայացվել է, որ ճգնաժամի բուն պատճառը հանրային անվստահությունն է։ Եթե կարծում են, թե սրանով հանրային անվստահության խնդիրը լուծվել է, ապա չարաչար սխալվում են»,- ասում է Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով՝ ի վերջո ՍԴ հարցում դրված էր անձերի խնդիրը։ 

 

«Եվ Սահմանադրական դատարանը կախված է մարդկանցից։ Այդ մարդիկ, թեկնածուները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների։ Հիմա երևի թե չափանիշների առումով արդեն տարընթերցում է առաջացել, որովհետև այն չափանիշները, որոնք մենք էինք պատկերացնում, և որոնց վերաբերյալ ամենայն հավանականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հստակ չափանիշներ է տվել իր եզրակացությունում, երևի արդեն որոշիչ չէ, այլ որոշիչ է քաղաքական նպատակահարմարությունը»,- հավելում է Սաքունցը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ այս Սահմանադրությունը պետք է փոխվի՝ անկախ նրանից, թե որքանով են գիտակցում Սահմանադրության կարևորությունը։ Նոր Սահմանադրություն ունենալու կարիք կա երկրում։

 

«Բայց կասկածներ են առաջանում՝ նոր Սահմանադրություն ասելով՝ մենք նույն բա՞նն ենք հասկանում։ Նոր ասածի տակ հանկարծ հնի կրկնությունը չլինի՝ կայուն քաղաքական մեծամասնության առումով կամ իշխանության փոխզսպման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա է բուն իմաստը, որովհետև այսօրվա գործող Սահմանադրությամբ նախորդները չեն ապահովել իշխանության տարանջատման ու փոխզսպման սկզբունքը»,- նշում է նա։

 

Արթուր Սաքունցը նաև անդրադարձավ այն հարցին, որ կադրերի պակասի պատճառով են տարբեր պաշտոնների նշանակվում նախորդ իշխանության օրոք աշխատած կադրերը։ Նրա խոսքով՝ կադրեր միշտ կարելի է պատրաստել։

 

«Համակարգային փոփոխություններ կատարելու գիտակցության բացակայության հետևանք է սա։ Իսկ կադրեր միշտ էլ կարելի է պատրաստել այնպես, ինչպես միշտ արվել է։

 

Վրաստանում կադրերի պակասը չխոչընդոտեց ոստիկանությունում արմատական փոփոխություններ կատարելու հարցում։ Կադրերի պակասը որպես պատճառ նշողներն սրանով փորձում են կոծկել իրենց անգործությունը կադրեր պատրաստելու ուղղությամբ»,- ասում է Արթուր Սաքունցը։ 

 

medialab.am

Դիտումներ՝ 342

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????