Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բանի վրա եմ զարմանում. Հայաստանում իշխանություն չունեցող և իշխանությանը շնչակտուր ձգտողները մնացել են սերժական Հայաստանում։ Ուրեմն Դուք լուրջ կարծում եք, որ պետության բռնազավթմանը աջակցածներդ եւ մասնակիցներդ եք մնացել Հայաստանի հույսը՞, կամ թե արդեն գտնում եք, թե օրակարգից դուրս է եկել ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան ու սոցիալական պետության վերականգնման խնդիրները՞։ Թե՞ Կարծում եք, մարդիկ հիշողությունից զրկված են։ Թե՞ մտածում եք, այս իշխանության ոչ հետևողական գործելակերպը, բազում դեպքերում ակնհայտ նահանջը արմատական փոփոխությունների կատարումից, կամ կարողություններիզ զուրկ լինելը մեխանիկորեն դարձնում է Ձեզ հետևողական, սկզբունքային, կամ կարողունա՞կ․ Լավ է՞, իսկապես այսպիսի համոզմունք ունե՞ք, թե հենց գիտեք իշխանությունը փողոցում գցված է, եւ ով շուտ հասցնի, կարող է թռցնել ու գրպանը դնել։
Թե՞ իշխանություն ունենալու մոլուցքը մթագնել է մտածելու, իրականությունը տեսնելու կարողությունը։ Ինչքան խեղճ ու մանր վարքագիծ։ Մի հատ սառը ջուր խմեք ու մի քիչ շունչ քաշեք։ Իշխանությունը ՀՀ-ում 2018թվականի մայիսից գտնվում է ՀՀ քաղաքացիների ձեռքին, սա որպես 1-ին դաս՝ չմոռանաք։
Երկրորդ, ՀՀ քաղաքացիներն իրենց իշխանությունը կվստահեն, ինչ որ ժամանակով կառավարման լիազորությունը կհանձնեն նրանց, ում կհամարեն համապատասխան ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան ու սոցիալական պետության վերականգնման պահանջներին։ Եվ միանշանակ այդ թեկնածուների թվում չեն կարող լինել պետությունը անպատժելի թալանածները, մաֆիոզ կառավարման բոսերը, քրեական աշխարհի հետ համագործակցածներն ու համագործակցողները, ԿԳԲ/ԱԱԾ-ի ագ ենտուրան, Կրեմլի հպատակները կամ Կրեմլի մասին լսելուց տակները ջրհեղեղ անողները։ Նման լկտի, անհարգալից վերաբերմունք մարդկանց հանդեպ ուղղակի անհավանական է, այն ինչ ցուցաբերում եք»։