Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

September 24, 2020

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

 

Նախագծերը նախատեսում են անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտություն։ Դրական գնահատելով անմիջական դատական վերահսկողության սահմանումը՝ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտության նկատմամբ, գտնում ենք, որ Նախագիծը անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ կարգավորումներով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության գործուն երաշխիքների ապահովման նպատակով։

 

 ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, առաջարկում է.

 

1. ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ ամրագրված լրացուցիչ երաշխիքների առկայությունն օրենսդրական մակարդակով, մասնավորապես՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը հարկադրաբար կատարելու դեպքում՝ ապահովել բժիշկի մասնակցությունը։

 

2. նախատեսել նախքան ֆիզիկական ուժի կիրառումը բժշկի կողմից եզրակացության տրամադրումը՝ անձի առողջական վիճակի և իրականացվող միջամտության համատեղելիության վերաբերյալ, 

 

3. ապահովել անձի համար միջամտության բնույթի, կիրառվող մեթոդների և միջոցների մասին տեղեկության հասանելիություն,

 

4. սահմանել, որ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը իրականացվում է՝ հաշվի առնելով 1) հանցագործության ծանրությունը (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը), 2) հարկադրանքի բնույթը, աստիճանը, 3) անձի առողջության համար վնասի առաջացման հնարավոր վտանգները։

 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 725

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????