Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու գործողությունը, գնահատում ենք նման վերաբերմունքը որպես իրավապաշտպան գործունեության սահմանափակման քայլ և մարդու իրավունքների, իրավապաշտպան գործունեության երաշխավորման՝ պետության վերցրած պարտականությունների կոպիտ խախտում։
Այս լարված իրավիճակում իշխանությունները հասարակական կարգի և կայունության ապահովմանն ուղղված գործողություններում պետք է առավել ևս գործեն իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի հետապնդումը Ա․ Իշխանյանի նկատմամբ և ազատ արձակել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
25.11.2020