Հրապարակումներ | Նորություններ
EU COVID-19 Solidarity Programme Standing Together |
2022 թվականի հուլիսի 22-23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետներ Մարիետա Թեմուրյանը և Սառա Ղազարյանը Հոգեբուժական հաստատություններում և Խնամքի հաստատություններուններում դիտորդական խմբերի այլ անդամների հետ մասնակցել են Շահերի պաշտպանություն և քաղաքականության վրա ազդեցությունը փակ հաստատություններում Covid-19-ի համատեքստում դասընթացին, որը կազմակերպվել էր COVID-19 Solidarity Programme 2020-2022 (Covid-19 հետևանքների չեզոքացման ծրագիր 2020-2022 թթ․) ծրագրի շրջանակում։
Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրեցին ջատագովության և հաղորդակցության գործիքներ ու միջոցներ՝ տեղայնացված հայաստանյան միջավայրի համար։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ արձագանքելու տարածաշրջանում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին: Ծրագիրը հանդիսանում է մի մասն այն գործողությունների, որոնք իրականացվում են Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի (Հոգեբուժության գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ համագործակցությամբ), «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և AFEW International-ի կողմից համատեղ:
———————
Այս փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։