Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանը պետք է խուսափի «անցանկալիների» ցուցակ կազմելուց

March 17, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Ռուսաստանի Դաշնությունում «վհուկների որս» են սկսել արեւմտյան այն կառույցների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով եւ հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ։

 

ՌԴ-ում մոտ յոթ տասնյակ կազմակերպություններ ճանաչվել են «անցանկալի»։
Այս անգամ Ռուսաստանի գլխավոր դատախազությունն «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել Transparency International կառույցը, որը հրապարակել է Դաշնությունում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիայի հարյուրավոր դեպքերի մասին հաղորդագրություններ եւ վերլուծություններ:

 

Գլխավոր դատախազությունը հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ «Transparency International կազմակերպությունը սպառնալիք է Ռուսաստանի սահմանադրական կարգի համար, քանի որ ի պաշտոնե հանդես գալով իբրեւ կոռուպցիայի դեմ պայքարող կառույց՝ միջամտում է երկրի ներքին գործերին»:


Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը lragrogh.com-ի հետ զրույցում նկատում է, որ ՌԴ-ում հայտնի իրավապաշտպան կազմակերպություններն ու կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ ընդունելը նորություն չէ, դրանք ավելի վաղ են սկսվել։

 

«Ժամանակին Մոսկվայում փակվեց Human Rights Watch-ի գրասենյակը, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը եւ այլ հեղինակավոր կազմակերպությունների գրասենյակներ։ Ընդհանրապես ՌԴ-ն՝ ի դեմս պուտինյան ռեժիմի, դադարեցրել է իր տարածքում բոլոր կոնվենցիաների գործունեությունը, մասնավորապես հակակոռուպցիոն բնագավառի կոնվենցիաների գործունեությունը, որը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայից է սերվել։ Եվրոպայի խորհուրդը ստիպված էր ՌԴ-ին հեռացնել ԵԽ-ից, եւ ՌԴ-ի քաղաքացիները զրկվեցին իրենց իրավունքների պաշտպանության նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից։ Այսինքն՝ պուտինյան ռեժիմը գնալով ավելի է կոշտացնում իրավունքների պաշտպանության սահմանափակումները, դրանով հանդերձ՝ սահմանափակում է իրավունքների պաշտպանության հնարավորությունները, ուժեղացնում է ճնշումները, քանի որ ցանկացած բռնապետական ռեժիմ կարող է գոյատեւել իրավունքների տոտալ սահմանափակման եւ անպատժելի խախտման միջոցով»,- նշում է Արթուր Սաքունցը։

 

Իրավապաշտպանը ուշագրավ է համարում, որ անցյալ տարի, փետրվարի 24-ից հետո, Ուկրաինայի դեմ սանձազերծած ՌԴ-ի ագրեսիայից հետո, այլախոհությունը ճնշելն էլ ավելի է սաստկացել, ընդհուպ՝ պատերազմի դատապարտումը համարվում է զինված ուժերի վարկաբեկում, Պուտինին քննադատելը ոչ միայն վարչական, այլեւ՝ քրեորեն պատժելի արարք է համարվում։

 

Հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի վրա, որտեղ ՌԴ-ն դեռ զգալի ազդեցություն ունի, իրավապաշտպանն արձագանքեց․ «Թե՛ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, թե՛ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, արդեն իսկ դա լուրջ խնդիրներ է առաջացրել, մասնավորապես բոլոր այն քաղաքական ակտիվիստները, որոնք ՌԴ-ում հետապնդվում են իրենց կարծիքն արտահայտելու համար, երբ հանգրվանում եւ ապաստան են հայցում, տեղափոխվում ՀՀ տարածք, ապա նրանց նկատմամբ հարուցած քրեական հետապնդման շրջանակները նաեւ հետախուզում են հայտարարում, եւ նրանք Հայաստանում ունենում են խնդիրներ․ հետախուզման որոշումն ի կատար ածելու համար այդ շրջանակները դիմում են Հայաստանի իրավապահ մարմիններին։ Եվ երբ այդ քաղաքացիները մուտք են գործում ՀՀ տարածք, նրանց որոշ ժամանակով պահում են անազատության մեջ, քանի որ կա հետախուզում, սահմանափակվում է նրանց ազատ ելքը ՀՀ-ում։ Ասես այդ մարդիկ հայտնվում են պատանդի վիճակում։ Սա լուրջ խնդիր է, եւ եթե պահանջ ներկայացվի այդ քաղաքացիներին արտահանձնել ՌԴ, ապա ՀՀ-ն խախտած կլինի իր կոնվենցիոն պարտականությունները։ Եթե այդ քաղաքացիներին ՀՀ-ն հանձնի, ապա նրանց նկատմամբ կլինի ապօրինի հետապնդում` զուգորդված խոշտանգումներով, բռնություններով, կյանքին սպառնացող բռնություններով, այն, ինչ համատարած է, եւ ՌԴ-ն կիրառում է իր քաղաքացիների նկատմամբ։ Եվ ՀՀ-ն կոնվենցիոն պարտականությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է արտահանձնի նրանց ու չի արտահանձնում, բայց միաժամանակ չպետք է արգելի իր քաղաքացիների ազատ ելքը ՀՀ տարածքից։ Այստեղ կա լուրջ խնդիր։ Ես գիտեմ, որ որոշ իրավապաշտպան կազմակերպություններ գրանցվում են ՀՀ տարածքում, եւ դա խնդիր չէ։ Բայց եթե վաղը կամ մյուս օրը խստանան պահանջները ՌԴ-ի կողմից, ապա ՀՀ դատաիրավական համակարգը, դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է պատասխան ունենան տալու, որ չեն կատարելու այդ պահանջները, քանի որ դրանք քաղաքական հետապնդումներ են, մանավանդ որ ՀՀ-ն ունի քաղաքական ապաստանի մասին օրենսդրական կարգավորում, եւ քաղաքացիները կարող են դիմել ՀՀ իշխանություններին քաղաքական ապաստանի հարցով՝ հիմնավորելու, որ իրենց երկրում հետապնդվում են քաղաքական հայացքների համար։ Այսինքն՝ ՀՀ-ն պետք է պարտավորված լինի կատարելու ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային նորմերով իր պարտավորությունները։ Հիմա ՀՀ-ն ամբողջությամբ չի կիրառում այդ նորմերը, որովհետեւ խափանման միջոցը չի կիրառում, մարդիկ կարող են ազատ գործել ՀՀ տարածքում , բայց միաժամանակ չեն կարող ազատ դուրս գալ ՀՀ-ից»։

 

Սաքունցը նկատում է, որ մեր հարեւան Վրաստանում խորհրդարան է ներկայացվել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագիծը, որը լուրջ բանավեճ է առաջացրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ, սակայն նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները չպետք է թույլ տան բռնապետական ռեժիմի վարքագիծ եւ ՀՀ քաղաքացիներին զերծ պահեն նման միտումներից։

 

Լրատվամիջոցը՝ lragrogh.com

Դիտումներ՝ 13

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????