Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ֆիրդուսի թաղամասում ոստիկանության բռնությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

January 26, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․Սաքունցը ՀՀ քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ սույն թվականի հունվարի 13-ին Երևան քաղաքի Ֆիրդուսի թաղամասում ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրման, իրենց լիազորությունները չարաշահելով, քաղաքացիների իրավունքներին, ազատություններին ու օրինական շահերին էական վնաս պատճառող արարք կատարելու մասին։

Նշենք, որ Ֆիրդուսի թաղամասում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կոտրել են բնակիչներին պատկանող պահեստների և տների դռները՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Ըստ տարածված տեսանյութի՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառել․ տեսանյութից ակնհայտ երևում է տարեց կնոջ նկատմամբ կիրառվող բռնությունը, նրան գետնին քարշ տալը և ուշագնաց կնոջ նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքը։

 

Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով։


© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտումներ՝ 37

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????