Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար»

March 5, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Չի կարող ոչ մեկ ընտրակաշառք բաժանել կամ ընտրակեղծիքներ կատարել հանրաքվեի ժամանակ, որովհետև այժմ կա քաղաքական կամք պայքարելու ընտրական հանցագործությունների դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

Նա նշեց, որ բացի այդ,  Քրեական օրենսգրքի փոփոխություններով էապես փոխվեցին մի շարք արարքների համար նախատեսվող պատժաչափերը, դասվեցին ծանր հանցագործությունների ցանկին. ընտրակաշառք բաժանելու համար մինչև 6-7 տարի ազատազրկման կարելի է ենթարկվել, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ մինչև 8 տարի ազատազրկում, բացի այդ, իրավապահ մարմինները ստացան հնարավորություն օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները կիրառել այդ հանցագործությունների բացահայտման համար:



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց. «Դատաիրավական համակարգի չբարեփոխված լինելը շատ լուրջ ..., այդտեղ պետք է տեսնել, թե այդ գործիքները կարո՞ղ են արդյունավետ օգտագործվել, թե՞ ոչ»։

 

Նա նշեց, որ առաջիկա սպասվող հանրաքվեն թավշյա հեղափոխությունից հետո համազգային մակարդակով երկրորդ քվեարկությունն է, բայց որակեց որպես առաջին քննությունն իշխանության համար:

 

«Եթե Երևանի ավագանու ընտրությունները և ԱԺ արտահերթ ընտրություններն իրականացվեցին հետհեղափոխական անցումային ժամանակաշրջանում, հանրաքվեն ժամանակի տեսակետից իշխանության առաջին նախաձեռնությունն է: Հանրաքվեի առանձնահատկություն այն է, որ գործող  իշխանությունը քննություն է բռնելու ամբողջությամբ ազատ և արդար քվեարկության կազմակերպման տեսակետից»,- նշեց նա:

 

Ա.Սաքունցի խոսքով, գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար. «Վարչական ռեսուրսների տիրապետողն անցկացնում է քվեարկություն, կարելի է ասել ամեն մի քայլը գտնվում է խոշորացույցի հսկողության ներքո»:



Նա նշեց, որ բավական լուրջ մարտահրավեր ունեն. ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունեն:



«Թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է այս հանրաքվեին»,- ասաց Ա.Սաքունցը:

 

panorama.am

Դիտումներ՝ 491

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????