Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք պատահական զուգադիպություն է, երբ միևնույն թեզը, թե իբր "Երկրի ղեկավարն ինքն իր նկատմամբ չի կարող պետական հեղաշրջում իրականացնել" պաշտպանում է Ռ. Քոչարյանը, նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը և Կրեմլի խոսնակ Կոլերովը: Իհարկե ոչ: Բայց զուգադիպությունը առավել քան խոսուն է, որ ինչ աստիճան խորը, արժեքային ու ռազմավարական ներդաշնակություն գոյություն ունի Ռ.Քոչարյանի և ակնհայտ ագրեսիվ, հակամարդկային, հակաքաղաքակրթական արտաքին ու ներքին քաղաքականություն իրականացնող պուտինյան ռեժիմի և անձամբ Պուտինի միջև: Սրանում է Ռ.Քոչարյանի որպես նախագահի գործունեության իր էությամբ հակասահմանադրական և հակապետական լինելու հիմնական ապացույցը»: