Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

May 15, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Իրավունքներ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը և կատարել դիտարկումներ օրենքում առկա բացերի վերաբերյալ։ Առաջարկությունները ներկայացվել են ԱԺ-ի բաց լսումներում։ 

 

Բացերը հակիրճ՝ ստորև․

 

Համաձայն «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել միայն այդ աշխատանքի համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ ունենալու դեպքում»:  Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է կամավոր աշխատանքի իրականացման նպատակներին չհամապատասխանելու տեսանկյունից։ Մասնավորապես՝  անձը նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելու նպատակով չի կարող դիմել կամավորական աշխատանքի, քանի որ չունի աշխատանքին դիմելու համապատասխան իրավասությունը։  

 

• Օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ կամավոր աշխատանք է համարվում միայն այն աշխատանքը, որի դեպքում անձը կամավոր աշխատանքի է ներգրավվում կազմակերպության կողմից և առկա է կամավոր աշխատանքի մասին կողմերի միջև կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Հարկ է նշել, որ կամավոր աշխատանքը կարող է կատարվել ինչպես կազմակերպության գործունեության շրջանակներում, այնպես էլ կազմակերպության գործունեության սահմաններից դուրս, ինչպես օրինակ կամավորների կողմից շրջակա միջավայրի մաքրման և բարեկարգման համար կատարվող աշխատանքները։ Հարց է առաջանում, թե նման դեպքում կամավոր աշխատանքի մասին պայմանագիրն ու՞մ միջև կարող է կնքվել։ 

 

•  Օրենքը սահմանում է, որ կամավորին՝ իր կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից ապահովագրելու հնարավորությունը սահմանվում է միայն կողմերի համաձայնության դեպքում, ինչպես նաև չկան լրացուցիչ կարգավորումներ՝ մինչև 25 տարեկան կամավոր աշխատանք կատարող անձանց համար։ Մինչդեռ ՀՀ-ի կողմից վավերացված Եվրոպական կոնվենցիայի համաձայն թեև կամավոր աշխատանքը չի վարձատրվում, սակայն երիտասարդները կամավոր աշխատանքի իրականացման ընթացքում պետք է ստանան սնունդ, կացարան, գրպանի գումար, ինչպես նաև որոշակի առողջական ռիսկերի դեպքում պետք է նախատեսվի ապահովագրություն։

 

•  Դրական գնահատելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումը, այն է՝ կամավոր աշխատանքի հետ կապված վեճերով հայցվորների համար դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ երաշխիքի ամրագրումը, առաջարկում ենք լրացում կատարել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում՝ կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի դեպքում նախատեսելով անվճար իրավաբանական օգնություն կամավոր աշխատանք կատարած անձանց համար։  

 

 

ՀՔԱՎ-ի առաջարկություններին և օրենքի բացերին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ ։

 

Դիտումներ՝ 137

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????