Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում Ա․ Վ․-ը զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել

July 15, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2018 թ. հուլիսից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Ա․ Վ․-ը Կազմակերպության աջակցության արդյունքում այս տարվա ամառային զորակոչին զինծառայությանը ժամանակավոր ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել: 

 

2018թ․-ի ամառային զորակոչի ժամանակ նա ԿԲՀ 12.07.2018 թ. որոշմամբ զինծառայությանը պիտանի էր ճանաչվել, այն դեպքում, երբ 2018-ին փորձաքննության ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել ֆիստուլոգրաֆիա, և այլ բժշկական հաստատությունում հետազոտությունը կազմակերպելու փոխարեն՝ ախտորոշել են «Հարականջային բնական խուղակներ ռեմիսիայի շրջանում» և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետով։ Թե ինչ հիմքով են ախտորոշումը փոխել, եթե անհրաժեշտ հետազոտությունը չի արվել, չի նշվել։

 

Նշենք, որ Ա․ Վ․-ի բնածին առողջական խնդիրներն ախտորոշվել են դեռևս 2017թ․-ից․ «Երկկողմանի ականջների խեցիների թարախակալված խրոնիկ խուղակներ» ախտորոշմամբ նա 6 ամսով տարկետում է ստացել։ 

 

Կազմակերպության՝ ՀՀ ՊՆ հասցեագրված 2018 թ. հուլիսի 24-ին  գրությանն ի պատասխան՝ ՊՆ-ից վերահաստատել են, որ Ա. Վ.-ի վիճակը համապատասխանում է ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետին, եւ զորակոչիկը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սաահմանափակումով:

 

Այնուամենայնիվ զորակոչիկը համաձայն չի եղել 2018 թ. կայացված որոշմանը և չի մեկնել զինծառայության։ Նրա նկատմամբ զինծառայությունից խուսափելու հիմքով քրեական գործ է հարուցվել։

 

Հատկանշական է, որ Ա․ Վ․-ին զինծառայությանը պիտանի ճանաչելու համար հիմք եղած ՀՀ Կառավարության 404-Ն որոշման 70գ կետը Ա․ Վ․-ի ունեցած առողջական խնդիրներից էապես տարբերվող խնդիրների է վերաբերում՝ «Կտրիչների միջև մինչև 9մմ կամ ծամիչների միջև մինչև 2մմ ճեղքով կծվածքի անոմալիներ՝ 50 % և ավելի ծամելու արդյունավետության դեպքում»։ Ա․ Վ․-ի բժշկական փատաթղթերում այդ ախտորոշման մասին խոսք չկա։ Փաստորեն նրա ունեցած հիվանդությունը ընդհանրապես հաշվի չի առնվել այն դեպքում, որ այդ առողջական խնդիրները չեն վերացել և ինչպես վերևում ենք նշել, դրանք բնածին են եղել։

 

Հետագայում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի՝ պարզաբանում ստանալու պահանջին ՀՀ զինվորական կոմիսար Հ․ Մուրադյանը 2018թ․ սեպտեմբերի 28-ին պարզաբանել է, թե երկրորդ անգամ ականջից թարախային արտադրություն չի եղել, իսկ առաջին դեպքում՝ եղել է և նրա պնդմամբ՝ այդ դեպքում փորձաքննվում են 70գ կետով։  Իսկ առաջարկվող վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում զինծառայությանը պիտանի է ճանաչվում։

 

Ա․ Վ․-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է իր վերաբերյալ ԿԲՀ 2018թ․ հուլիսի որոշումը, որի արդյունքում բժշկական և դատաբժշկական փորձաքննություններ անցնելուց հետո 2019թ․ ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել։

 

Դիտումներ՝ 2016

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????