Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլումը ՀՀ Ընտրական օրենսգրքում

February 16, 2017

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Զեկույցը հիմնված է 2015թ. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված «ԸՄԴԱ-ների հանձնարարականների իրականացումը Հայաստանում 2003-2013թթ. գնահատման զեկույցի» վրա:

 

Հետազոտության նպատակն է, վերանայելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերոհիշյալ վերլուծությունը, ուսումնասիրել 2003թ.-ից ի վեր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և այլ կառույցների հանձնարարականներն ու դիտարկումները և դրանց արտացոլումը ընտրական օրենսգրքում, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) մեկնաբանությունների և առաջարկությունների արտացոլումը Օրենսգրքի լրամշակման գործընթացում` վերլուծելով նրանց դերը ընտրական բարեփոխումներում:

 

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները (ԸՄԴԱ) Հայաստանյան ընտրությունները դիտարկում են 1996 թվականից ի վեր, և այս առաքելությունների աջակցությամբ ընտրական օրենսդրությունը և ընտրությունների կազմակերպումը էականորեն փոփոխվել են:

 

Նոր ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված որոշ հանձնարարականներ հաշվի են առնվել, սակայն որոշ հանձնարարականներ պատշաճ չեն ընդգրկվել:

 

Այնուամենայնիվ մտահոգիչ է ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում լայն քննարկումների բացակայությունը, որը կբերեր ոչ միայն օրենսգրքի բարելավմանը այլ նաև ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

 

Մանրամասները՝ զեկույցում:

 

Տես նաև՝ Implementation of Recommendations by Venice commission, OSCE/ODIHR

 

 

Դիտումներ՝ 875

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????