Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Համալսարանական քննությունից վարժական հավաքներ․ ՀՔԱՎ-ի աջակցությամբ ապահովվեց կրթության իրավունքի իրականացումը

June 16, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կրթության իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ

Մայիսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել ՀՀ բուհերից մեկում սովորող ուսանող։  Դ․Խ․-ն  քննությունների շրջանում Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության(ԶԶՀԾ՝) տարածքային ստորաբաժանումից ծանուցում է ստացել վարժական հավաքներին մասնակցելու մասին։ Քանի որ Դ․Խ-ին վարժական հավաքներին ներգրավելու ժամանակահատվածը համընկնում էր համալսարանի ավարտական քննությունների հետ , ըստ էության, հավաքներին մասնակցելու պատճառով ուսանողը համալսարանի ավարտական քննություններին չէր ներկայանալու և ստիպված էր լինելու դրանք վերահանձնել մեկ տարի անց՝ այդպիսով իսկ զրկվելով 2023 թվականին ուսումը շարունակելու հնարավորությունից։

 

Հանձն առնելով Դ․Խ․-ի իրավունքների պաշտպանությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է  նախ ՀՀ պաշտպանության նախարարություն և  ՀՀ ՊՆ ԶԶՀԾ։ Ի պատասխան ՀՔԱՎ-ի դիմումի, ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումը, հղում կատարելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգին՝ ամրագրված քաղաքացիների մասին, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով վարժական հավաքներին ոչ պիտանի ճանաչվելու դեպքում վարժական հավաքներից ազատվելու հանգամանքին, հայտնեց, որ որևէ այլ հիմք նախատեսված չէ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին չկանչվելու և վարժական հավաքներից ազատվելու համար։

 

Փաստացի քաղաքացուն հնարավորություն չէր ընձեռվում ընտրելու հավաքներին մասնակցելու ժամկետը, ինչի պատճառով էլ, չմասնակցելով ավարտական քննություններին, քաղաքացին զրկվում էր ուսումը հաջորդ տարի շարունակելու հնարավորությունից։ Անձի պարտավորությունները, այս դեպքում վարժական հավաքների մեկնելը, չպետք է խոչընդոտեն նրա իրավունքների իրականացումը։

 

Նշված խնդրով ՀՔԱՎ-ը տեղեկատվության հարցում է ուղարկել նաև Կրթության, գիտության, մշակույթ և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն՝ ճշտելու  արդյոք ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունը ուսումնական հաստատությունների հետ քննարկել է 2023 թ.-ին անցկացվող վարժական հավաքների կանչված ուսանողների ավարտական աշխատանքների կատարման, ամփոփիչ ատեստավորման գործընթացների և ավարտական քննությունների կազմակերպման հարցերը։

 

Ի պատասխան, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմեց համալսարանին, որտեղ սովորում է Դ․Խ-ն։ Օրեր անց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումից հայտնեցին, որ Դ․Խ․-ի՝ վարժական հավաքներին մասնակցության օրերը տեղափոխվել են և որ վերջինս  թույլատրվելու է մասնակցել ավարտական քննություններին։

 

Դ․Խ․-ի դեպքը  փաստում է երկու գերատեսչությունների միջև համակարգային համագործակցության ձևավորման անհրաժեշտության մասին, որը կկանխի նման բնույթի խնդիրների առաջացումը։ Հակառակ դեպքում գերատեսչությունները ստիպված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու դեպքով գտնել հատային լուծումներ, որոնք քաղաքացու համար չեն լինի որոշակի ու հստակ և չեն համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին։ 

Դիտումներ՝ 130

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????