Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իշխանությունը պետք է զերծ մնա «արջի ծառայություններից»». Արթուր Սաքունց

March 4, 2020

Տեսադարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս տեղեկություններ ունի, թե ընտրակաշառք է բաժանվում, ո՞ր կողմից, չցանկացավ մանրամասնել, միայն ասաց, որ երկու կողմերի համար էլ պատասխանատու է պետությունը:

 

«Ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը լեգիտիմ ՍԴ ունենալն է, որում շահագրգռված չեն շատ կոնկրետ ուժեր: Թե հանրաքվեն տապալելու համար ի՞նչ մեթոդներ, ի՞նչ գործիքներ են կիրառվելու, սա պետք է ենթադրել, բայց սրանով ես չեմ ուզում պատասխանատվությունը գցել նրանց վրա:  Ազատ և արդար ընտրությունների համար բուն պատասխանատուն լծակների տիրապետման առումով իշխանությունն է, այն պետք է կանխի «Այո»-ի կողմից հնարավոր խախտումները և, միաժամանակ՝ «Ոչ»-ի կողմնակիցների կողմից գործընթացը խաթարելու փորձերը: Մի քիչ ունիկալ վիճակ է, քանի որ մենք սովոր ենք, որ ընտրախախտումներ հիմնականում անում են իշխանավորները»,- ասաց Արթուր Սաքունցը:

 

Փորձագետը նաև պնդում է, որ այն մարդիկ, որոնք ընտրակեղծարարություններ են արել՝ դպրոցի տնօրեններ, գործարարներ, չեն փոխվել:

 

«Միշտ պետք է ելնել իշխանության մեղավորության կանխավարկածից, ես չեմ ասում, որ նրանք հակված են վարչական ռեսուրսի կիրառման, բայց պետք է զերծ մնան «արջի ծառայություններից»»,- ասաց Սաքունցը:

 

Դիտումներ՝ 249

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????