Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այս 27 տոկոսը մտահոգող թիվ է». Արթուր Սաքունց

December 10, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրականացրած դիտորդության նախնական արդյունքները։

 

«84 դիտորդով ՀՀ բոլոր մարզերում իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդական առաքելություն։ Քվեարկության օրը 300 տեղամասում, որոնց աշխարհագրական տարածքն ընդգրկում էր ողջ հանրապետությունը, իրականացրել ենք կարճաժամկետ դիտորդություն՝ 600 դիտորդով։ Նաև իրականացրել ենք դիտորդում ընտրական տեղամասից դուրս տարածքում՝ 44 շրջիկ խմբերով, ընդհանուր դիտորդների թիվը՝ 90 հոգի։ Այս պահին տարածքային ընտրական հանձնաժողովներում 38 ընտրատարածքում շարունակվում է դիտորդական առաքելություն»,- ասաց նա։

 

Անդրադառնալով արձանագրված խախտումներին, նա նշեց, որ 3 դիտորդի նկատմամբ ճնշման փորձեր են եղել. «Ընդհուպ նաև՝ ոչ բարյացակամ վերաբերմունքի դրսևորմամբ։ Նույնիսկ մեկի դեպքում փորձ էր արվում դիտորդին հեռացնել ընտրական տեղամասից, և միայն ընտրատարածքի հանձնաժողովի բողոք ներկայացնելուց հետո կասեցվեց այդ գործընթացը։ Ընտրական ցուցակների հետ կապված խնդիրներ չենք արձանագրել 89.7 տոկոսում, մնացած խախտումները վերաբերել են մահացած անձանց՝ ցուցակներում ներգրավման փաստերին, որոնք արձանագրվել են, կամ՝ այլ անձանց փոխարեն ստորագրության դեպքեր, որոնք շատ քիչ են եղել։ Չենք արձանագրել նաև ընտրացուցակներից քվեարկությանը չմասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկությունները դուրս հաղորդելու մասին, ընդամենը 0.8 տոկոսում է նման դեպք եղել։ Դուք գիտեք, որ շատ կարևոր գործիքներից էր, երբ քվեարկությանը չմասնակցած ընտրողների վերաբերյալ տվյալներ էին հաղորդում դուրս, որպեսզի ընտրողներին բերման ենթարկեն։ Այսինքն՝ սա մի կարևոր կռվան է այն մասին, որ ընտրողների ուղղորդված հոսք դեպի ընտրատեղամասեր չի եղել։ Մի քանի անձի միաժամանակյա մուտք քվեարկության խցիկ, որը, կարծում ենք՝ էական ազդեցություն կարող էր ունենալ ընտրության արդյունքների վրա, մենք արձանագրել ենք դիտարկված տեղամասերից 27 տոկոսում. իհարկե, սա չի վերաբերում երեխաներին կամ օգնող անձանց»։

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ այս 27 տոկոսը մտահոգող թիվ է. «Շատ խախտումներ պայմանավորված են հանձնաժողովների անդամների և նախագահների ոչ լիարժեք տիրապետմամբ, խոսքը ոչ միայն օրենսդրական իմացության, այլև կազմակերպական ունակությունների մասին է, երբ պետք է կարողանան ընտրական պրոցեսն այնպես կազմակերպել, որ այդ պրոցեսները ժամանակին կասեցվեն։ Հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է բավական լուրջ ուսուցում և դասընթաց անցնեն, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն։ Եղել են դեպքեր, երբ քվեասենյակում գտնվել են վկայական չունեցող անձինք»։

 

Նա ընդգծեց՝ 17.2 տոկոսի դեպքում ընտրողների կողմից նկատվել են քվեարկության մասին այլ անձանց տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր. «Ես չգիտեմ՝ դա հեղափոխական էյֆորիայո՞վ էր պայմանավորված, թե՞ ինչով, բայց սա խոսում է այն մասին, որ պետք է ընտրական հանձնաժողովի նախագահները բավականին լուրջ աշխատանք կատարեն։ Հիշեցնեմ, որ քվեարկության արդյունքները չպետք է բարձրաձայնել։ Առնվազն 7-8 տեղամասում, որտեղ շրջել եմ, նկատել եմ, որ նաև հանձնաժողովի անդամները պատշաճ չեն բացատրում ընտրողին քվեարկության կարգը»։

 

Ինչ վերաբերում է գրանցամատյաններում խախտումների արձանագրումներին, նա ասաց, որ 41.3 տոկոսում դրանք գրանցել են. «Սա բավականին լուրջ թիվ է, որովհետև նախորդ տարիներին, երբ դիտորդը խախտումները փորձում էր գրանցամատյանում գրառել և մերժում էր ստանում, ապա 41.3 դեպքում եղել է։ 47.2 դեպքում ընդհանրապես խախտում չի եղել, որ անհրաժեշտ լինի գրառել։ 4.2 տոկոսի դեպքում է եղել, որ խոչընդոտել են կամ արգելել գրառում կատարել»։

 

Այս ընտրությունները, ըստ նրա՝ ամենամոտն էին ժողովրդավար ընտրություններին՝ ընտրական պրոցեսի կազմակերպման, գնահատող ցուցանիշների տեսակետից։ «Կարևոր է անդրադառնալ ոստիկանության պահվածքին. 300 տեղամասերից միայն 3-ում է ոստիկանությունն առանց հանձնաժողովի նախագահի հրահանգի, սեփական նախաձեռնությամբ կուտակումները վերացրել։ Նշանակում է, որ դեռևս իրավապահ մարմինների կողմից ակնկալում ենք իրենց պարտականությունների կատարում՝ առանց հանձնաժողովների նախագահների հրահանգի»։

168.am

Դիտումներ՝ 1036

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????