Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատապարտում եմ ԶԼՄ-ի նկատմամբ նման ոտնձգությունը, որն, իհարկե, որևէ նյութական կամ ֆինանսական շահ ձեռք բերելու նպատակ չի հետապնդել, քանի որ որևէ նյութական իր չի գողացվել, և հետևաբար միմիայն տեղեկությունների ձեռք բերման նպատակ է հետապնդել:
Ոստիկանությունը պետք է անպայման բացահայտի նման ոտնձգություն կատարողներին և նրանց շարժառիթները»: