Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ես պետք է ասեմ, որ Կարինե Պետրոսյանի կողմից շատ ազնիվ քայլ արվեց, որ դատավորի կարգավիճակը չհամատեղեց քաղաքական կողմնորոշման հետ». Արթուր Սաքունց

May 19, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ինչպես հայտն ի է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ պայքար սկսած դատավոր Կարինե Պետրոսյանը վերջին օրերին դադարեցրեց դատավորի իր լիազորությունները և մտավ քաղաքականություն։ Նա հանգրվանել է ՀՀԿ-ի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքի՝ «Պատիվ ունեմ»-ի դաշինքում։

 

Արդեն նախկին դատավորը օրերս մասնակցում էր նաև դաշիքի հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Շրջում էր Վանեցյանի հետ, զրուցում նույն շրջանակի ներկաների հետ։ Նախօրեին էր աղաքականություն մուտ գործելու մայիսն հայտարարությունը հրապարակել էր Արթուր Վանեցյանի հետ համաեղ լուսանկարով։

 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս դեպքը եկավ ապացուցելու այն, ինչի մասին իրենք խոսում են հատկապես վերջին երեք տարվա մեջ. «Դատական համակարգում ներկայումս կան մեծ թվով մարդիկ, ովքեր ԴՆԹ-ի մակարդակի կախվածություն, կապվածություն ունեն նախորդ հանցավոր ռեժիմից։ Այնպես որ ոչ մի զարմանալու բան չկա կատարվածում։ Պարզապես սա շատ լավ, ցայտուն օրինակ էր այն բանի, ինչի մասին մենք խոսում ենք տարիներ շարունակ։ Ուրախ եմ, որ օրինակով հաստատվեց մեր ասածը, բայց ցավում եմ, որ հերթական անհամ մենք ճիշտ դուրս եկանք, իսկ հակառակը պնդողները՝ սխալվեցին»,-ասաց Կարապետյանցը։

 

Իրավապաշտպանը դատավորների ու քաղաքական գործիչների կախվածությունն ու կապվածությունը բացատրում է նաև կոմպրոմատների առկայության հանգամանքով. «ԱԱԾ-ն վստահաբար կոմպրոմատներ ունի տարբեր դատավորների, դատախազների, քննիչների վերաբերյալ։ Եվ հաշվի առնելով, որ մեր երկրում տարվա մեջ 4-5 ԱԱԾ տնօրեն է փոխվում և նրանք իրենց հետ հսկայական գաղտնի ինֆորմացիան են դուրս հանում, ապա իմ ասածը շատ հավանական է։ կոմպրոմատը ամենաաշխատող գործիքներից է»,-ասաց Կարապետյանցը։

 

Այս ամենից զատ իրավապաշտպանը շատ տխուր է որակում այն իրավիճակը, որում դատավորը քաղաքականությունը գերադսում է դատավորի բարձր պաշտոնիցը, դիրքիցը, կշիռից։ «Արդարադատության համաարգում ամենաբարձր պաշտոնը դատավորի  պաշտոնն է։ Եվ եթե մարդը  գահատելով իր հարավորությունները գերադասում է  դուրս գալ արդարադատության ոլորտից, ապա սա ամենալավ գնահատականն է  գործող իրավիճակին ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես դատական համակարգում առհասարակ։ Բայց դատավորը պետք է իրեն ընկալի որպես արդարադատության ամենակարևոր դերակատար։ Իսկ երբ նա դատական համակարգից գնում է դեպի քաղաքականություն, ապա դա նշանակում է, որ ինքը այս ամբողջ ընթացքում հոգու խորքում ունեցել է խիստ քաղաքականացված լինելու բաղադրիչը»,-եզրափակեց Կարապետյանցը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով էլ Կարինե Պետրոսյանի օրինակը մի եզակի փաստ է, որը վկայում է, որ ցավոք սրտի դատավորը կարող է ունենալ քաղաքական կողմնակալություն, դիրքորոշում։ «Այն կարծիքը, որ դատավորները անաչառության հետ կապված խնդիրներ ունեն՝ ամրապնդվեց այս օրինակով։ Դատական համակարգը տարիներ շարունակ ձևավորվել է քաղաքական նպատակահարմարության տեսակետից»,-ասաց Սաքունցը՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ գնահատում է դատավորի քայլը, որը որոշում է կայացրել չհամատեղել քաղաքական դիրքորոշումը դատավորի ապաքաղաքական պարտականությունների հետ.«Ես պետք է ասեմ, որ Կարինե Պետրոսյանի կողմից շատ ազնիվ քայլ արվեց, որ դատավորի կարգավիճակը չհամատեղեց քաղաքական կողմնորոշման հետ։ Սա նաև օրինակ պետք է հանդիսանա մյուս դատավորների համար, որոնք կապ չունի, թե ինչ քաղաքական կողմնորոշման կողմնակից են։ Մյուս դատավորներն էլ պետք է հետևեն այս դատավորի քայլին և գտնվեն այնտեղ, որտեղ պետք է գտնվեն։ Բայց հաստատ ոչ դատական համակարգում։ Սա շատ ավելի ազնիվ է, քան շատ ուրիշ դատավորների դեպքում, որոնք ունենալով որևէ քաղաքական ուժի, կամ գործչի նկատմամբ ընդգծված համակրանք՝ շարունակում են մնալ դատական համակարգում։ Այնպես որ կոչ եմ անում քաղաքականացված մյուս դատավորներին ևս հետևել Կարինե Պետրոսյանի քայլին»,-ասաց իրավապաշտպանը՝ վստահաբար պնդելով, որ հիմա էլ դատական համակարգում շատ կարինեպետրոսյաններ կան, որոք շարունակում են կատարել նախկին իշխանության պատվերները։

 

1in.am

Դիտումներ՝ 65

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????