Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։ Այն սահմանում է կարգապահական պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնց թույլ տված խախտումներն արձանագրվել են միջազգային դատարանի ակտով, կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ մինչեւ 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռը: Նախագիծն, ըստ հեղինակների ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, ապա հանձնաժողովի ներկայացրած կարծիքի հիման վրա էլ այն լրամշակվել է եւ սահմանվել այլ կառուցակարգ: Նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: «Առաջին լրատվական» թեմայի շուրջ տեսակապով զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Սաքունցի խոսքով՝ օրինագիծը իշխանության քաղաքական կամքի վկայության մասին է խոսում և կարծում է, որ ՀՀ-ին քաղբանտարկյալ «նվիրած» դատավորները դուրս կմղվեն համակարգից: