Ռուսաստանցի հայտնի հարցազրուցավար Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության բացեց այն ձևաչափը, որով մտադիր է մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է կուսակցությունների դաշինքով՝ գլխավորելով այդ դաշինքը: Թե հատկապես ինչ կուսակցություններ կլինեն՝ ըստ էության նշանակություն չունի էլ: Այդ դաշինքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, և դրան ձայն են տալու կամ չեն տալու թերևս Ռոբերտ Քոչարյանի համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: