Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մոսկվան պատանդի պես է խոսում մեզ հետ. ԱԳՆ-ը համարձակություն չունի՞ Կոպիրկինին կանչի

August 19, 2022

Տեսադարան

Արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հիշեցնենք, մինչ Հայաստանում սուգ էր հայտարարված Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված…, մեր ռազմավարական դաշնակցի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց ՀՀ ԱԳՆ-ին «տարօրինակ վրդովմունք հայտնելով իբր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ»։ Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը երեկ հայտնել էր, թե Մոսկվան սպասում է Հայաստանի արտգործնախարարություն ուղարկված բողոքի նոտայի պատասխանին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

Իրավապաշտպանը իր վրդովմունքն հայտնեց՝ Կոպիրկինը ով է, որ միջամտի մեր ներքին գործերին․ «Կոպիրկինը չէր կարող առանց Կրեմլի հանձնարարության գործել, դա Կրեմլի ձեռագիրն է: «Սուրմալու»-ն ընդամենը առիթ էր Կրեմլի համար, այդ հայտարարությունը այլ հարցերի հետ էր կապված: Մոսկվան մեզ հետ խոսում է, ինչպես պատանդի: Մոսկվան «դամոկլյան սուր» է մեր գլխին կախված․ մինչև ուր այսպես: Ինչ է նշանակում սահմանված կարգով․ ԱԳՆ-ն համարձակություն չունի՞ ՌԴ դեսպանին կանչի: Երբ Հայաստանը դառնա պուտինյան ռեժիմի թիրախ՝ որն է լինելու իշխանության քայլը՝ հանձնվե՞լ»:

 

Դիտումներ՝ 14

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????