Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան
«ՀՀ-ում արդարադատության ուշացման պատճառներից մեկը բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև: Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլ երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար», -հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։