Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում գերակշռում են խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման կողմնակիցները

March 28, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, որին ներկա են եղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝ Անահիտ Մանասյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Դավիթ Հակոբյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Ռաֆիկ Գրիգորյան՝  իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ, Արտյոմ Գեղամյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Լուսինե Հակոբյան՝ իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան)։ Այս ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ այս թեկնածուները կվայելեն հանրության վստահությունը։

 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը թեև ձևավորվել է, այնուամենայնիվ, հնչում են կարծիքներ, որ իշխանությունը հակված չէ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և որ չի բացառվում՝ վերջնարդյունքում որևէ փոփոխության էլ ականատես չլինենք։

 

Նախարար Անդրեասյանը նշում է՝ քաղաքական որոշումը, թե Հայաստանը կառավարման ինչ ձև է ընտրելու, սկսելու է այս խորհրդից, առաջին քաղաքական որոշումը կայացնելու է հենց այս խորհուրդը. «Գտնել ամենաօպտիմալ ճանապարհը լուծելու կառավարման կարգը Հայաստանում և նաև բաշխել լիազորությունները իշխանության բոլոր թևերի միջև այնպես, որ մարդկանց մոտ լինի և արդարության զգացում, միևնույն ժամանակ կառավարման էֆեկտիվություն»,-ասում է նախարարը։ Հանձնաժողովի աշխատանքներն ամփոփելու հետ կապված ժամկետներ նախարարը չի նշում։

 

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում են հանդես գալ բովանդակային առաջարկներով. «Ընթացակարգային մասերն արդեն կարծես թե, հաղթահարված են և արդեն բովանդակային աշխատանքի ժամանակն է: Բովանդակային քննարկումները դեռ չեն սկսել, մենք ամփոփում ենք կազմակերպչական հարցերը, որպեսզի անցնենք բովանդակային հարցերը: Իհարկե, բովանդակային հարցերի քննարկման ժամանակ կքննարկվի նաև կառավարման մոդելի հարցը»,-ասաց նա:

 

Հարցին, թե ի վերջո, հնարավո՞ր է, որ  Սահմանադրության մեջ ընդամենը կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ լինեն, իսկ ասենք, կառավարման համակարգը մնա նույնը, Իոաննիսյանը պատասխանեց, որ չի կարող կանխատեսել, թե կոլեգիալ մարմինը ինչ կանի. «Մենք խորհրդով կոլեգիալ որոշելու ենք: Ես հիմա ո՞նց կանխատեսեմ: Ես ինքս դեմ եմ կառավարման ձևի փոփոխությանը, բայց կողմ եմ սահմանադրական ամբողջական փոփոխություններին և որ դա լինի Սահմանադրության նոր շարադրանք: Որովհետև շատ-շատ բաներ կան, որ պատկերացնում եմ, որ պետք է փոխվի»,-ասաց նա:

 

Իոաննիսյանը հավելեց, որ իր տպավորությունն այնպիսին է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում գերակշռում են խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման կողմնակիցները. «Բայց այդ հարցը չենք քննարկել: Կարող է՝ քննարկում ենք ու ինչ-որ մեկը բոլորին համոզում է: Այնպես որ, դեռ շուտ է այդ մասին բան ասելը: Ես ուղղակի ճանաչելով մարդկանց մոտեցումները այս կամ այն հարցում, ես ենթադրում եմ, որ այս-այս մարդիկ կողմ են խորհրդարանական մոդելի պահպանմանը, այս-այս մարդիկ կողմ են կիսանախագահականին անցնելուն: Դրանք իմ ենթադրություններն են»:

 

Նա նաև համոզմունք հայտնեց, որ եթե կառավարման մոդելի փոփոխություն էլ տեղի չունենա, միևնույն է վարչապետի լիազորություններում փոփոխություններ պետք է լինեն. «Ով միայն վարչապետի լիազորությունների մեջ: Մենք կարծում ենք, որ վարչապետի, ԱԺ-ի, կառավարության, նախագահի, դատական համակարգի միջև իշխանության տարաջատումը, լիազորությունները, ձևավորման կամ ընտրվելու կարգը պետք է ամբողջությամբ վերանայել»:

 

1in.am

 
Դիտումներ՝ 83

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????