Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խաղաղության և արդարության հաստատում․ 2021

December 24, 2020

2020-ը մարտահրավերների տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ և հատկապես Հայաստանի համար։

 

Նախ Covid-19-ը, ապաև՝ պատերազմը մարդու իրավունքները անկախ Հայաստանում ամենածանր և լրջագույն մարտահրավերների առաջ կանգնեցրին։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհ դարձան զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին տասնյակհազարավորները, ավերվեցին ու լրջորեն վնասվեցին կարևոր ենթակառուցվածքներ, բնակելի տներ, իրենց տներում սպանվեցին ու խոշտանգվեցին Արցախի/Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչները, խոշտանգման ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացան ադրբեջանական զինուժի գերեվարած անձինք՝ թե՛ զինվորական, թե՛ խաղաղ բնակչություն, կան անհայտ կորածներ։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու վարձկանների ներգրավմամբ պատերազմական հանցագործությունների հետևանքով Հայաստանն ու Արցախը/Լեռնային Ղարաբաղը մարդասիրական ճգնաժամում հայտնվեցին։

 

Չնայած միջազգային հանրության՝ միջազգային կառույցների, հանրային մարդկանց, իրավապաշտպան ու խաղաղասիրական կազմակերպությունների կոչերին ու հորդորներին՝ այդ ամենը կանխել չհաջողվեց։ Մարդկային ողբերգությունները կանխել չհաջողվեց։

 

Ներկայումս հրատապ է բոլոր ջանքերի գործադրումը․ ռազմագերիների և գերեվարված անձանց օր առաջ ազատելն ու իրենց ընտանիքներին վերադարձնելը, զոհվածների մարմիններն իրենց հարազատներին վերադարձնելը, անհայտ կորածների փնտրման աշխատանքների ծավալումը, և բոլորի ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցությունը։ Առաջիկա ձմեռվա ամիսներին հազարավորները ստիպված են անցկացնել ոչ իրենց տներում, քանի որ դրանք այլև ոչնչացված են, և պետք է ապահովել նրանց ապրելու համար ամենաանհրաժեշտ պայմաններով։ 

 

Օրակարգում է Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած և Թուրքիայի իշխանությունների հրապարակավ և անթաքույց աջակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունների հետևանքով մարդու իրավունքների զանգվածային խախտումներին իրավական գնահատական տալու  անհրաժեշտությունը, որը երաշխիք կլինի՝ հաղթահարելու անպատժելիությունը և կանխելու նոր պատերազմի սանձազերծումը։

 

Պետք է ապահովվի բոլորիս խաղաղության իրավունքը, որ կարող է  երաշխավորվել միմիայն մեր համատեղ ջանքերի շնորհիվ։  

 

Հաջողություն գալիք տարում՝ խաղաղության, արդարության հաստատմանն ուղղված բոլորիս ջանքերին։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտումներ՝ 135

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????