Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2021 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

February 2, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև ՀՔԱՎ-ի կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

 

Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 76 զինծառայողի մահվան դեպք։

 

Մահվան  76 դեպքերի պատճառներն են.

 

  • 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

  • 17-ը՝ առողջական խնդիրներ,

  • 15-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթի հետևանքով մահվան դեպք է, որը դատախազության կողմից ներառվել է ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ),

  • 11-ը՝ սպանություն (3-ը որակվել է որպես՝ 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում (ԶՕԿ), 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանկաով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն),

  • 9-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

  • 5-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմքենայի դետալի հարված, 1-ը՝ ծառի տապալում, 1-ը՝ հանկարծամահ, որը դատախազության կողմից ներառվել է դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի մեջ):

 

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ և մահացել են 2021 թ.-ին։

 

6 զինծառայող մահացել է 2021 թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով։

 

Համեմատության համար նշենք, որ 2020 թ. գրանցվել է պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 100 զինծառայողի մահվան դեպք, որից

 

  • 25-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,

  • 22-ը՝ ավտովթարի,

  • 18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

  • 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

  • 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով),

  • 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության),

  • 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման,

  • 1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման,

  • 1-ը՝ ականի պայթյունի։

 

Շարունակում է մտահոգիչ մնալ ինքնասպանության և սպանության հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը: Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրել են մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիս ամսվա ընթացքում:

 

Արձանագրում ենք, որ չնայած 2020 թ. համեմատ 2021 թ. արձանագրված մահացության դեպքերի թիվը նվազել է, դեպքերի գերակշիռ մասը՝ 75 %-ը, կրկին տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 929

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????