Գործունեություն | Ընտրական գործընթաց | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ աղբյուրների, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին:
«Անկախ դիտորդ» դաշինքի մաս կազմող «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին:
Ստորև ներկայացնում ենք ձայնագրությունները՝
Արևաշող
Լեռնավան
Լուսաղբյուր
Ծաղկաբեր
Կաթնաջուր
Հովիկ Հովհաննիսյան
Մեծ Պարնի Վոթսափ
Մեծ Պարնի
Նոր-Խաչակապ
Շիրակամուտ
Ջրաշեն 1
Ջրաշեն
Սարալանջ
Սարահարթ