Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները»․ 26.06.2019

June 12, 2019

Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրերի շրջանակներում 2019 թ․ հունիսի 26-ին` ժամը 10:00-ին,  «Հոլիդեյ Ինն էքսպրես» հյուրանոցում (հասցե՝ Փավստոս Բուզանդի փող., 97/2 շենք) կանցկացվի «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկում:

 

 Միջոցառումն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի, Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ: 

 

Փորձագիտական քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմներին:

 

Քննարկմանը հրավիրված են փաստաբաններ, պետական մարմինների,  հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Վերջին ամիսներին հատկապես տարբեր պետական պաշտոնյաներ պարբերաբար կարևորում են Հայաստանում անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտությունը։ Անցումային արդարադատությունը կարող է հանգեցնել բազմաթիվ բարեփոխումների՝ նպատակ հետապնդելով վերանայել իրավական համակարգի առկա դրսևորումները` հատկապես օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դրան միտված մեխանիզմների կիրառման, նախկինում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ պետության կողմից ճշմարտության բացահայտման և ընդունման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերի իրավունքների վերականգման և փոխհատուցման  շուրջ: Նման բարեփոխումները կարող են հանգեցնել դատական իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը՝ նպաստելով հասարակության և պետության հաշտեցմանը: Այս համատեքստում անցումային արդարադատության իրականացման կարևորագույն հիմնահարցերից են խոշտանգումների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները: Հետևաբար, անցումային արդարադատությունն անդրադառնալու է նաև խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնմանը՝ որպես քրեական արդարադատության անբաժանելի մաս:

 

Ուստի` միջոցառման նպատակն է համախմբել համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները:

 

Քնարկման ընթացքում հնչած խնդիրների ու առաջարկների հիման վրա կմշակվի փորձագիտական կարծիքների ամփոփագիր, որը կներկայացվի իրավասու պետական կառույցներին և հանրությանը:

 

Միջոցառումը բաց է լուսաբանման համար:

 

«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները»․ 26.06.2019

 

Ծրագրերի մասին

 

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ դեկտեմբերին։  Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

 


 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2018թ.-ի փետրվարին։ Ծրագրի նպատակն է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելումը, խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքի անդամներին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումը, փոխհատուցման մեխանիզմների և խոշտանգումների փաստաթղթավորման բարելավումը, թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ջատագովությունը: 2019 թ․ փետրվարի 1-ից ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրով  «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից բացվեց «Խոշտանգում վերապրած անձանց  վերականագնողական հայկական կենտրոնը»։

Դիտումներ՝ 1908

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????