Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա տեսեք, թե խոսքն ինչպես է կառուցվում:
«Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա» -ասաց Իվանյանը:
Ներկայացնում եմ այլ տարբերակը. «Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի չլինեն, ուրեմն վնաս կա»- այլ տեսակետ:
Եթե նախադասությունը «ԵԹԵ»-ով է կազմվում, ապա ինչո՞ւ այդ «ԵԹԵ»-ն երկրորդ տարբերակով չի ներկայացվում:
Չէ, բան չեմ ասում, ինչպես հարմար է, կարող եք կառուցել Ձեր խոսքը, Ձեր իրավունքն է:
Բայց այլևս հստակ է, որ կա ակնհայտ կողմնակալ մոտեցում քննություն իրականացնող մարմնի կողմից, որը հիմնավորում եմ իր կողմից «ԵԹԵ»-ներից միայն մեկ տարբերակի ներկայացմամբ:
Չնայած, մեկը հարցնող լինի, ախր ինչու պետք է ընդհանրապես այդ հարցով զբաղվեր քննչական կոմիտեն»:
|