June 5, 2019
Համատեղ |
Հայտարարություններ
Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: Ստորեւ` հայտարարության տեքստը:
Մենք, ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր աջակցություն ենք հայտնում 1997թ.-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործունեությանը:
Մշտապես հանդես գալով բազմակարծության, խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանությամբ, ողջունում ենք 2018 թվականի Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կարծիքի ազատ արտահայտման իրավունքի անհրաժեշտ միջավայրի ստեղծումը:
Վերջին օրերին, սակայն, քաղաքացիների մի խմբի կողմից «Բաց Հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի գրասենյակի մոտ իրականացված ցույցերի թիրախավորված բնույթը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաննների նկատմամբ սադրանքները, Հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ սպառնալիքները, ազգային շահերի անվան տակ բռնության, ատելության խոսքի տարածման դրսևորումներն անընդունելի են հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների և դրանց հիման վրա գնահատականների տարածումը, ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը:
Ավելին՝ բողոքի ակցիաների իրականցման նման գործողությունները հանգեցնում են միավորումների ազատության իրավունքի սահմանափակմանը, որը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին: Անհրաժեշտ է նշել ՀՀ ոստիկանության կողմից այդ ցույցերի ընթացքում դրսևորվող բացառիկ զուսպ պահվածքը ցույց անող քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ արդեն մի քանի օր է, ինչ չի ապահովվում Հիմնադրամի բնականոն գործունեության հնարավորությունը:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը պահպանելու, աշխատակիցների և այցելուների անարգել ու անվտանգ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև կանխել հնարավոր ոտնձգությունները մարդկանց կյանքի, առողջության ու գույքի նկատմամբ։
-
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ
- «Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
- «Հանրային օրակարգ» ՀԿ
- «Կանանց աջակցության կենտրոն» ՀԿ
- «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ
- «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
- «Երանի մամուլի ակումբ» ՀԿ
- «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
- «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն
- «Տաթևիկ» ՀԿ
- «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
- Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
- «Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ
- «Փինք» ՀԿ
- «Մարդու իրավունքների տուն» Երևան
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ
- «Ֆեմիդա» ՀԿ
- «Նոր Սերունդ» ՀԿ
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
- «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ
- «Հայստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
- «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
- «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ
- Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
- Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
- «Ուրբան» Հիմնադրամ
- «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
- «Ունիսոն» ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություւն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
- «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
- «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ
- «Ռեստարտ» ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
- «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
- «Լոռե էկո-ակումբ» ՀԿ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
- «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն
- «Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը» ՀԿ
- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
- Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամ
- «Անգել» սոցիալական կրթամշակութային ՀԿ
- «Էկոթիմ» ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ
- «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ
- «Համայնքների ֆինանսիստների միավորում»
Դիտումներ՝ 1624