Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պարզաբանում Է․ Ծատինյանի մահվան գործով հրապարակման վերաբերյալ

June 7, 2019

Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Նորություններ

Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակում է արել Է․ Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։

 

Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է ենթարկվել ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Եվ ոստիկանության աշխատողների նկատմամբ հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

 

Հրապարակման մեջ տեղ գտած քննչական բաժնում խոշտանգված լինելու մասը տեխնիկական վրիպակ է և արդեն ուղղված է։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կեղծ տեղեկություն տարածելու դիտավորություն չի ունեցել, տեղի ունեցածը սխալմունք է։ Ներողություն ենք խնդրում թյուրընկալում առաջացնելու համար։

 

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին Է․ Ծատինյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ցուցումով, և ոստիկանների գործողությունները, ինչպես պնդում են Է․ Ծատինյանի ընտանիքի անդամները,  նպատակ են ունեցել ստիպելու նրան, որ սուտ վկայություն տա ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում։

 

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում բերման ենթարկելու հանգամանքը փաստվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանին տրված պատասխան գրությամբ։ Գրությունը կցված է։

 

 

Դիտումներ՝ 2051

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????