Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Actio popularis» ինստիտուտի ներդրումը կարող է դառնալ իրավական պաշտպանության արդյունավետ գործիքներից մեկը

July 21, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱՎ-ը ներկայացնում է «Հասարակական կազմակերպությունների  (ՀԿ) արդարադատության մատչելիության իրավունքի երաշխավորումը ՀՀ-ում » ուսումնասիրությունը, որում, ի թիվս առաջարկների ու ներպետական կարգավորումների, ներառված են նաև հանրային շահի պաշտպանության և հանրային նշանակության հարցերով ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:

 

Այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի՝ «actio popularis» ինստիտուտի որդեգրման կարևորության մասին իրավական և քաղաքական հարաբերությունների զարգացման տարբեր փուլերում՝ 2013 թվականի նոյեմբերին և 2020 թվականի հունվարին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս է բարձրաձայնել: Այդուհանդերձ, մինչ օրս ՀԿ-ները զրկված են հանրային նշանակություն ունեցող հարցերով դատարան դիմելու իրավունքից և սահմանափակված իրենց շահառուների իրավական պաշտպանության հարցով դատարան դիմել միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

 

Հայաստանի Հանրապետությունում ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտությանն առնչվող հարցադրումներն այլոց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունքի (actio popularis) տեսանկյունից` շարունակում են մնալ չլուծված՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ 2010 թ.  Սահմանադրական դատարանի կողմից նախանշվել են ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտության ընդլայնման ուղղությունները։

 

2018 թ.-ի թավշյա հեղափոխությունից հետո՝ ժողովրդավարական զարգացումների ներկա փուլում, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման, կայացման և հզորացման գործընթացում պետության առաջնահերթություններից պետք է լինի ՀԿ-ների դերի մեծացումը իրավունքների պաշտպանության ոլորտում: Նման ջանքերի գործադրում կհանդիսանար քաղհասարակության ինստիտուտների և նրա մասը կազմող ՀԿ-ների՝ որոշումների կայացմանը մասնակցելու, որոշումների իրականացման նկատմամբ քաղաքացիական վերահսկողության իրական մեխանիզմներով ապահովումը: 

 

Այլոց իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի միջազգային  փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ի տարբերություն հայաստանյան փորձի՝ եվրոպական երկրներում այս ինստիտուտը լայն ծավալով գործում է՝ իրավունքի պաշտպանության տարբեր ոլորտներում:

   

Ղեկավարվելով պետական կառավարման և ՏԻՄ-ի նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետության բարձրացման նկատառումներով, հիմք ընդունելով  Սահմանադրական դատարանի թիվ ՍԴ-906 որոշումը և եվրոպական արդի զարգացման միտումները՝ անհրաժեշտ է մշակել ՀԿ-ներին հանրային նշանակության հարցերով դատարան դիմելու իրավունք վերապահելու իրավակարգավորումներ, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն ժամանակակից միջազգային չափորոշիչներին և կբխեն  ՀՀ -ի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Ուսումնասիրությունը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1217

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????