Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Մեր իշխանությունը մանկամիտ է, անվճռական…»

July 6, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Հունիսին Երեւանում սկանդալ առաջացավ: Ռուս-հայկական առաջին խոշոր տարաձայնությունը Ռուսաստանից պատերազմական արտագաղթի սկզբից ի վեր:

 

Պատերազմի սկսվելուց հետո Սանկտ Պետերբուրգից Հայաստան մեկնած ակտիվիստ եւ սթենդ-ափ հումորիստ Տանյա Շչուկինան իր Twitter-ում գրել է. «Ոստիկանությունը Ռուսաստանի հրահանգով ձերբակալել է իմ ընկերուհի Սվետային եւ ընկերոջս Միշային։ Ես թաքնվում եմ քաղաքից դուրս: Եթե ​​ինձ վերադարձնեն Ռուսաստան, ինձ սպառնում է բանտ կամ մահ՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման, հանրահավաքների եւ Ալեքսեյ Նավալնիի հետ համագործակցության համար»։

 

Այս հայտարարությունն ունեցավ պայթող ռումբի ներգործություն։ Հայկական եւ ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ (իմ կարծիքով առանց պատասխանատվության զգացումի) տարածեցին այն եւ միայն հետո սկսեցին ստուգել փաստերը։ Իսկ դրանք հետեւյալն էին. իսկապես, Սվետային ու Միշային մի քանի ժամ պահել էին Երեւանի ոստիկանությունում։ Բայց ձերբակալություն չի եղել, խոսքը ցուցմունք տալու մասին էր։ Ոստիկանները կարծել են, որ նրանք ականատես են եղել մի ծեծկռտուքի, որն ավարտվել է մարմնական վնասվածքներով։ Արտահանձնման մասին խոսք չի եղել։ Ոչ էլ Կրեմլի մատն է խառը եղել…:

 

Հայաստանը առավելագույն հյուրընկալ եւ ապահով երկրի տպավորություն է թողնում, եւ բացարձակ զերծ կոնֆլիկտներից, առնվազն գոնե ռուսների հարցում։

 

Այստեղ գտնվելու չորս ամիսների ընթացքում ոչ միայն ոստիկանների, այլեւ խանութի վաճառողուհիների հետ խնդիրներ չեմ ունեցել։ Իսկ սա, համաձայնեք, լավ է։ Բայց որոշ ռուսներ ասում են, որ պետք է հեռանալ այստեղից, քանի դեռ չեն հայտնվել Պուտինի ճիրաններում։ Հայերից ոմանք էլ ասում են՝ ռուսներն եկել ու հանցագործություն են կազմակերպել այստեղ։ Աղմուկ ոչնչից. դեռ մի բան էլ հարազատ ոստիկանությանն են մեղադրում։

 

Մի խոսքով տարաձայնություն. Առաջինը, միգուցե, ոչ վերջինը:

 

Ռուսներին կարելի է հասկանալ. այն ինչ տեսել ենք մեկնելուց առաջ՝ մեզ մեծ սթրես է պատճառել: Հիպիների պես ամենուր աչքներիս հատուկ ծառայություններն են երեւում, կարծում ենք Պուտինը մեզ գետնի տակից էլ կգտնի։

 

Մեզ համար ոստիկանը նա է, ով մահակով հարվածում է գլխիդ, երեսդ ասֆալտով տալիս, ձեռքերդ կոտրում, քեզ գցում մեքենան ու գործնականում ոչինչի դիմաց մի քանի օրից մինչեւ մի քանի տարի փակում բանտում։

 

Բայց չէ՞ որ հայերը նույնպես ծանր օրեր են ունեցել։ Արցախյան արյունալի, մարդկային ու տարածքային դաժան կորուստներով պատերազմից հետո նրանք տարել են ազգային խորը հոգեբանական ցնցում, որը երկու տարի հետո անգամ դեռ չի անցել։

 

Նրանք այդ մասին խոսում են գրեթե ամեն օր։

 

Իսկ Ռուսաստանի դերն այս պատերազմում առանձնապես ազնվաբարո չի եղել: Սրան ավելացրեք Գյումրիի ռուսական ռազմաբազան, որը չգիտես պաշտպանում է, թե վերահսկում։

 

Հայկական Սեւաստոպոլ. եւ մտավախություն, որ ցանկացած պահի կարող են Ադրբեջանի եւ Թուրքիայի հրթիռները հարվածել Երեւանին։

 

Այս մասին նույնիսկ հերթերում են խոսում: Այնպես որ, նրանք էլ իրականում մեծ սթրես են տարել։
Եվ այն, որ մենք քիչ գիտենք դրա պատճառների մասին, ցավը չի փոքրացնում։

 

Artur SakuntsԻնչպե՞ս շարունակել միասին ապրել, ինչպե՞ս ավելի լավ հասկանալ միմյանց։ Որքանո՞վ է այստեղ անվտանգ Պուտինին չսիրողների համար. Եվ ընդհանրապես հայերն ո՞ւմ կողմից են՝ կարմիրների՞, թե՞ սպիտակների։ Այդ մասին զրուցում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Սաքունցն է զբաղվում Շչուկինայի գործով:

 

Արթուր, ինչպե՞ս եք գնահատում Տանյա Շչուկինայի հետ կապված իրավիճակը։ Սա առնչվո՞ւմ է ձեր ոլորտին, թե՞ սովորական առօրեական գործ է:

 

Մեր ոլորտին առնչվում է։ Հարցի քաղաքական լինելու առումով փաստեր չկան, սակայն իրավունքների խախտում ես տեսնում եմ։ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ է, մենք բողոքարկելու ենք այն։

 

Ինչի՞ հիման վրա են մարդկանց երկար ժամեր պահել։ Ինչո՞ւ են վերցրել նրանց անձնագրերն ու հեռախոսները: Ի՞նչ նպատակով են անցկացրել խուզարկություն։ Այս բոլոր հարցերը պետք է տար փաստաբանը, սակայն Տանյայի ընկերների՝ Միշայի եւ Սվետայի փաստաբանը նշանակվել է ոստիկանության կողմից։ Դա պետության կողմից վճարվող հանրային պաշտպան է, իսկ նրանք սովորաբար գերադասում են իշխանությունների հետ հակասության մեջ չմտնել։

 

Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սովոր ենք մեզ մոտ։ Տանյան Թվիթերում գրել է, որ նրանց կարող են արտահանձնել։ Դա հնարավո՞ր է:
 

Ոչ: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, որը վավերացրել է Մարդու իրավունքների կոնվենցիան, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ մարդկանց չեն կարող արտահանձնել մի երկիր, ուր նրանց կարող է սպառնալ խոշտանգումներ եւ դաժան վերաբերմունք:

 

Տվյալ դեպքում այդ երկիրը Ռուսաստանն է։ Թեկուզ հենց այս պատճառով արտահանձնում տեղի չի ունենա։ Բայց Կրեմլի միջամտության մասին ենթադրության փաստն ինձ շատ է անհանգստացնում։ Հայաստանի իշխանությունն իրեն այնպես է պահում, որ վստահություն չկա, թե չի ենթարկվի ճնշումներին։ Նման ենթադրություն չի կարող առաջանալ Մոլդովայում, Չեխիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Վրաստանում, իսկ Հայաստանում կարող է։


Սա է անհանգստացնում այստեղ ապրող Ռուսաստանի քաղաքացիներին։ Բոլորը տեսնում են. Փաշինյանը հանդիպում է հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, Լավրովը պարբերաբար գալիս եւ ինչ-որ բան է պահանջում, իսկ նրան իրականում ոչ ոք չի առարկում։

 

Որքա՞ն է ուժեղ այդ ճնշումը:
 

Հիմա ավելի թույլ է, քան նախորդ տարիներին։ Վտարակ (իզգոյ) երկրի կարգավիճակը թուլացրել է Ռուսաստանի ազդեցությունը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, Ռուսաստանին առանձնապես չի հուզում՝ ուր կգնան իր այլախոհները: Թեկուզ Մադագասկար, կամ սատանայի գիրկը՝ կարեւորը անհանգստություն չպատճառեն իրեն եւ քիչ ջուր պղտորեն:

 

Այսինքն, Կրեմլին հիմա մենք չե՞նք հետաքրքրում
 

Առնվազն Տանյա Շչուկինան՝ ոչ: Հիմա առանձին մարդկանց հետապնդումով նա չի զբաղվի:

 

Ասում եք, որ մեզ չե՞ն հետապնդում։
 

Հետեւում են, ուսումնասիրում են: Ես պարբերաբար ահազանգներ եմ ստանում ներգաղթյալներից՝ «ինձ հետ հյուրանոցում տեղավորել են մարդկանց, ովքեր նման են ФСБ-ի աշխատակիցների» կամ «ինձ հետեւում են»: Հետաքրքիր փաստ՝ 30 տարի շարունակ Հայաստանում ձերբակալվել են բազմաթիվ լրտեսներ Թուրքիայից եւ Ադրբեջանից, բայց ոչ մի ռուս լրտես, թեեւ բոլորը գիտեն, որ նրանք կան։ Բայց դա չի նշանակում, որ այստեղ կարող են իրենց պահել այնպես, ինչպես Ռուսաստանում։ Մենք երբեք առեւանգումներ եւ բռնի տեղահանումներ չենք ունեցել, եւ հուսով եմ, նման բաներ չեն լինի։

 

Ընդունենք, որ դա ներգաղթյալի պարանոյա է, թեեւ քաղաքում ես նույնպես նկատել եմ քաղաքացիական հագուստով մարդու շատ ծանոթ տեսակ։ Բայց կա մի փաստ, որը ոչ մի կերպ հասկանալի չէ՝ Զվարթնոցը։ Գաղտնիք չէ, որ երկրի գլխավոր օդանավակայանում նստած է ФСБ-ն։
 

Այո, Զվարթնոցում սահմանային հսկողությունը ՌԴ սահմանապահ ծառայության հսկողության տակ է, ի դեպ վաղուց։ Սկզբում նստում էին ՌԴ տարբերանշանով ռուսներ, հետո մարդիկ սկսեցին դժգոհել: Ռուսներին փոխարինեցին հայերը, սակայն մնաց ռուսական ենթակայությունը։

 

Հիմա այնտեղ նստած են հայեր՝ ԱԱԾ-ի տարբերանշանով, բայց մենք գիտենք, որ նրանք ռուսներին են փոխանցում ամբողջ տեղեկատվությունը։ Այլ բան է, թե ինչպես են այն հետո օգտագործում կամ արձագանքում դրան:

 

Ես ջերմեռանդ հակապուտինականի համբավ ունեմ: Անվտանգության նկատառումներից ելնելով վաղուց չեմ թռչում Մոսկվայով, բայց այստեղ՝ Զվարթնոցում, երբեք խնդիրներ չեմ ունեցել սահմանապահ ծառայության հետ, եւ ոչ այն պատճառով, որ հայ եմ, այլ այն, որ սա Մոսկվան չէ, այստեղ տարբեր կանոններ են, անկախ այն բանից, թե ով է հսկողությունն իրականացնում:

 

Փետրվար ամսից Հայաստան ներգաղթած պայմանական 150 հազարի մեջ քանի՞ տոկոս են քաղաքական հայացքներով մարդիկ։ Տա՞սը, երեսո՞ւն…
 

Ի՞նչ եք ասում: Կարծում եմ երեք հարյուր մարդ։ Թող լինի հազար։ Մոտ մեկ ամիս առաջ ծխում էի Վանաձորի մեր գրասենյակի դիմացի այգում, ուր սովորաբար գալիս են ռուս ներգաղթյալներ։ Մենք այնտեղ երեք դրոշ ունենք կախած՝ Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության։ Մի կին եկավ, հետո մի տղամարդ, նստեցին նստարանին ու նայում էին դրոշներին։ Խոսում էին ռուսերեն: Եվ արդեն պարզ էր, որ բացասական վերաբերմունք ունեին։ Ակնհայտորեն քաղաքական էմիգրանտներ չէին։ Ասացի՝ «փա՛ռք Ուկրաինային»։ Նրանք մեկ րոպե լուռ նստեցին, հետո վեր կացան ու գնացին։

 

Ակտիվիստներ, իրականում հալածված կամ վտանգի ենթարկված մարդիկ՝ շատ քիչ են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր մասնակցել են Նավալնիին աջակցող միջոցառումներին, պատերազմի դեմ գրառումներ են արել եւ այլն։

 

Երկրի ներսում փոփոխությունները շատ բարդ են ընթանում եւ մեծ դիմադրության են հանդիպում։ Վերջին երկու ամիսներին Երեւանում բողոքի ցույցեր էին. հակափաշինյանական, ռուսամետ: Սաստում էին Ուկրաինային, սաստում Արեւմուտքին, գովաբանում էին Քոչարյանին ու Պուտինին: Նրանք պահանջում էին իշխանափոխություն եւ Ադրբեջանի հետ բանակցությունների չեղարկում։ Չնայած ամեն ինչ անհաջող ավարտ ունեցավ, հայերը չաջակցեցին ռուսամետ ընդդիմությանը։
 

Այո, կարեւոր է նշել, որ բողոքի ակցիաները զանգվածային չդարձան, թեեւ դրանց համար հսկայական միջոցներ էին հատկացվել։ Զարմանում եմ, թե Քոչարյանն ու Սարգսյանը ինչքան չեն հարգում իրենց համաքաղաքացիներին: Չորս տարի առաջ հայերը դուրս եկան փողոց եւ հեղափոխություն արեցին: Անարյուն, ապակենտրոնացված։ Նրանք հաղթահարեցին վախը, նրանք ազատ մարդիկ են, հայտնում են կարծիք ու ինքնուրույն մտածում։ Իսկ այս նախկին հիմարները կարծում են, որ հայերին կարելի է մատի շուրջ պտտել։ Լավ, դուք հսկայական միջոցներ ունեք, կարողացա՞ք ձեզ համար աջակցություն գնել։ Ո՛չ, հայերը ձեզ չեն սատարել ու չեն սատարելու։ Մարդիկ կատարել են իրենց ընտրությունը, բայց իշխանությունը հետ է մնում հասարակությունից։ Հայաստանը հասունանում է բառացիորեն մեր աչքի առաջ, բայց իշխանությունը դեռ մանկամիտ է, անվճռական։

 

Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։

aliqmedia.am

Դիտումներ՝ 858

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????