Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար: Դասընթացները տեղի կունենան Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում:
Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը փնտրում է գործընկերներ (վճարովի հիմունքներով) Տավուշի մարզում:
Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր ունեն իրավաբանական կրթություն, հանդիսանում են ակտիվ քաղաքացիներ և հետաքրքրված են նշված գործունեությամբ:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով: