Անուշ Պողոսյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ
2018 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի՝ 2017թ. մայիսի 18-ի որոշման դեմ:
ՀՀ Վարչական դատարանը 2017թ. մայիսի 18-ի վճռով Երևանի բնակիչ Անուշ Պողոսյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանի հայցի հիման վրա ոչ իրավաչափ էր ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
ԴԱՀԿ ծառայությունը Վարչական դատարանի վճիռը բողոքարկել էր 2017թ. հունիսի 26-ին: