Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իշխանությունը վտանգների քարտեզագրում, անհրաժեշտ ռեսուրսների համախմբում չի մշակել»․ Արթուր Սաքունց

May 17, 2021

Տեսադարան

«Միանշանակ է, որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել։ Հիմա ի՞նչ է արվում, որ նման ոտնձգությունները կանխվեն։ Հասկանում եմ, որ դատախազությունը երկու օր հետո է քրեական գործ հարուցում, բայց, ի վերջո, նախորդ տարվա պատերազմի փորձն արդեն ցույց է տվել, որ ոչ թե պետք է սպասել գործողությունից հետո քայլեր անելուն, այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել առաջնահերթ պաշտպանության ապահովման, իսկ հետո՝ դիվանագիտության մակարդակում»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով մայիսի 13-ի Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի սուվերեն տարածք ապօրինի ռազմական ներխուժմանը՝ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Թե ինչպիսին է Ռուսաստանի իշխանության վերաբերմունքն այս իրավիճակում, նա հետեւյալ դիրքորոշումն արտահայտեց․ «Այս հարցը միշտ որպես նոր հարց է բերվում օրակարգ։ Պատասխանը կարծես չենք գտնում, մինչդեռ եթե ավելի երկար ժամանակահատվածի համար դիտարկենք, ապա ակնհայտ է, որ դեռեւս Պուտինի իշխանության գալուց հետո այդ ռեժիմի անձնավորված լինելը եւ քաղաքականությունը չեն փոխվել։ Բոլորի համար արդեն պետք է ակնհայտ լիներ, որ ՌԴ-ն ունի մեկ անթաքույց նպատակ՝ ձեռքին ունեցած բոլոր լծակներով վերահսկողություն ապահովել հետխորհրդային տարածաշրջանում։ Հետխորհրդային երկրներում փոփոխությունների իմաստը ՌԴ ազդեցության նվազեցումն է ինքնիշխանության միջոցով։ Դա վերաբերում է նաեւ ՀՀ-ին, եւ ՌԴ-ն հստակ վերաբերմունք ունի այստեղ։ Անազատության մեջ, միեւնույնն է, անվտանգ չես կարող լինել։ Երբ ազատությունը երաշխավորված չէ, անվտանգությունն էլ չի կարող ապահովվել։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք ինչ ենք անում»։

 

Արթուր Սաքունցը հարցադրում արեց․ «Համակարգային կոռուպցիայի մեջ մեղադրվող առանցքային անձինք որտե՞ղ են։ Կրեմլում են ապաստանել։ Սա ակնհայտ փաստ է։ Ակնհայտ է, թե ՌԴ իշխանությունն ինչ վերաբերմունք ունի այս հարցում ՀՀ-ի հանդեպ։ Ակնհայտ է պուտինյան ռեժիմի խանդոտ վերաբերմունքը ՀՀ-ում 2018թ․-ին սկսված գործընթացի հանդեպ։ ՀՀ-ում իշխանության եկած ուժի պատասխանատվությունն է՝ գնահատել այս ռիսկերը եւ աշխատել։ Իշխանությունը ներքին եւ արտաքին վտանգների քարտեզագրում եւ համարժեք վարքագիծ, քաղաքականություն, դրա համար անհրաժեշտ ռեսուրսների համախմբում չունի մշակված։ Եթե ունենայինք մարտավարություն, տրամաբանությունը կհուշեր, որ խրամատները պետք է փորվեին, դիրքերն էլ՝ կառուցվեին։ ՀՀ քաղաքացու վստահությունը չի նյութականացվել։ Իշխանության կողմից իր պարտավորությունների կատարումն անբարենպաստ եղանակով պայմանավորելն անհեթեթություն է»։

 

Հիշեցնենք՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային փոփոխություններն են եղել, եւ ձմռան պատճառով Սյունիքի այդ հատվածում չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել: 

 

aravot.am

Դիտումներ՝ 56

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????