Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՍԴ-ում հերթական անգամ կայուն քաղաքական մեծամասնությունն է որոշիչ դեր ունենալու. Արթուր Սաքունց

August 14, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Այս երկու տարիների ընթացքում դատաիրավական ոլորտում ոչ մի քայլ չկա կատարված: Միայն հասցրինք փաստաթղթեր՝ ռազմավարություններ ընդունել և նոր սկսեցինք դրանց իրականացումը»,-«Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Բարեփոխումների հարցում Արթուր Սաքունցը առանձնապես կարևորեց բարեփոխված Սահմանադրության ընդունումը. «Այս Սահմանադրությունը չի համապատասխանում հեղափոխության օրակարգին այն առումով, որ չի կարող նպաստել այդ օրակարգային խնդիրների լուծմանը, չունի այդ բովանդակությունը, գործիքները»: Ըստ նրա՝ երաշխիքներ չկան, որ այս Սահմանադրությամբ այս ԱԺ-ն կպահպանի ձևավորման ակունքում եղած լեգիտիմությունը:

 

Արթուր Սաքունցը հայտարարեց՝ թավշյա հեղափոխությունը ոչ միայն մերժեց պետության բռնազավթումը, այդ խմբավորման հեռացումը իշխանությունից, այլև մերժեց այդ խմբավորման կողմից պարտադրված Սահմանադրությունը. «Ցավոք, այս հարցը չընկալվեց ու չգիտակցվեց: Պահպանվում է այն միտումը, թե կարծես մեղավորությունը ոչ թե Սահմանադրության մեջ է, այլ խմբավորման բնույթի, բովանդակության մեջ: Եկավ նոր խմբավորում, այդ դեպքում այս Սահմանադրությունը նորմալ է: Իրականում այս սահմանադրությունը չի համապատասխանում ժողովրդավարության, իրավական պետության չափանիշներին, չի երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմները: ՍԴ-ի ձևավորման հիմքում եղած սկզբունքները չեն կարող նպաստել ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահությանը: Բարի կամքի վրա հույս դնելը չի կարող ունենալ երկարաժամկետ երաշխիք, չեմ կարծում, որ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության խնդիրը կարող է լուծվել՝ առավել ևս այն գործելակերպով, որին վերջին օրերին ականատես եղանք»:

 

Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ հեղափոխությունից հետո պահանջում էին, որ վեթինգ անցկացվի, ինչը ևս չեղավ. Այսինքն՝ մարդիկ, որոնք անտարբեր են եղել իրենց գործառույթների իրականացման մեջ ոչ թե ղեկավարվում են իրավունքի գերակայության սկզբունքով, այլ քաղաքական շահերը սպասարկելու տեսակետից: Դրանից պետք է անպայման ազատվեր այս իշխանությունը: Հենց նույն դատավորների ժողովի կողմից ՍԴ թեկնածուի ընտրության պատկերը: Բացարձակ վստահելի չէ: Սա հրատապ պահանջում է, որ վեթինգ լինի: Կա՞ մեխանիզմ, որը պարտադրում է՝ ՍԴ թեկնածուի ընտրությունը անցկացվի թափանցիկ ընթացակարգով: Չկա»: Ըստ Արթուր Սաքունցի՝ այն մեխանիզմը, որը դրված է ներկայիս Սահմանադրության մեջ, բացարձակ իշխանության մեխանիզմն է: Նա մտահոգություն հայտնեց. «Ստացվում է՝ ՍԴ այս անդամներն ընտրվելու են քաղաքական կայուն մեծամասնության կամքով: ՍԴ-ում հերթական անգամ կայուն քաղաքական մեծամասնությունն է որոշիչ դեր ունենալու: Իսկ դա այդպես է եղել տարիներ շարունակ: Խոսում ենք հանրային վստահության, մասին, կարևորում դատավորի անձնական վարքագիծը, մոտեցումները, բայց վստահեցնում եմ՝ այս ամենը կարող է լուծվել, երբ տեղի ունենա մրցակցություն, որ քաղաքական մեծամասնությունը որոշիչ չլինի սահմանադրական նշանակության խնդիրների լուծման մեջ: Այստեղ քաղաքական փոքրամասնության որոշիչ մասնակցությունը հնարավորություն է տալիս ծավալել քննարկում»: 

 


aravot.am

Դիտումներ՝ 235

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????