Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այդ տեղեկատվությունը խուճապ առաջացնող չեմ համարում, և ծանուցման մեջ գրել եմ, որ չեմ հեռացնում այն». Արթուր Սաքունց

March 20, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«Տարօրինակ էր ոստիկանության ծանուցումը՝ նյութն իմ էջից հեռացնելու մասին, քանի որ նյութը բացառապես վերաբերում էր մեկ այլ պետությունում կորոնավիրուսի վիճակի վերաբերյալ տեսակետին»,-«Մեդիա կենտրոնի» առցանց հարթակում կայացած հարցազրույցի ընթացքում հայտարարեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Տեղեկացնենք՝ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում նյութ է տեղադրել, որում ՌԴ-ում ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որին հեռացրել են Մոսկվայի բուհերից մեկի ամբիոնի վարիչի պաշտոնից հենց իր քաղաքական հայացքների համար, նշում էր, որ իր ստացած տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված է կորոնավիրուսի՝ անալիզներով հաստատված 1600 հիվանդացության դեպք: Այդ նյութը, ի դեպ, ոստիկանության պահանջով հեռացվել է նաեւ «Առավոտի» կայքէջից:

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս տեղեկատվությունը բացարձակապես առնչություն չունի հայաստանյան իրականությանը, և այն տեղեկությունը չէ, որը կարող է ՀՀ-ում արտակարգ դրության մասին որոշմամբ սահմանված պարետատան կողմից հաստատվող տեղեկություն լինել: Նա մանրամասնեց. «Դա պաշտոնական տեղեկություն չես կարող համարել: Նման տեղեկության հաստատումը, թույլատրումը կամ տեղադրումը պաշտոնական կողմից որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Գտնում եմ, որ արտակարգ դրության պայմաններում խուճապ առաջացնող տեղեկությունների թվում չի կարող սա համարվել»: Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշակի թերահավատություն են առաջացնում այլ երկրների ներկայացրած թվերը, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Ես դա էլ գիտեմ, ու ճիշտ է ասում: Հատկապես որոշ երկրներ կան, որտեղ, ելնելով իրենց քաղաքական կառավարման բնույթից, իրենց քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության բնույթից, տվյալները թաքցնում են: Եվ հենց մեր ռազմավարական գործընկեր պետության օրինակը փաստ է: Առանց որևէ այլ մեկնաբանության, որևէ քննարկման այդ հոդվածը չի կարող համարվել Հայաստանում խուճապ հանգեցնող տեղեկությունների թվում»:

 

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ երեկ ոստիկանության Վանաձորի բաժիններից մեկի կողմից ծանուցում է ստացել, որում զգուշացվում է իրեն՝ հեռացնել այդ նյութը: Այս առիթով Արթուր Սաքունցն ասաց. «Ի պատասխան նշել եմ, որ ես չեմ համարում այդ տեղեկատվությունը խուճապ առաջացնող և դրա համար ծանուցման մեջ գրել եմ, որ ստացա ծանուցումը, հայտնում եմ, որ պահանջի հետ համաձայն չեմ և չեմ հեռացնում: Եվ գտնում եմ, որ որևէ այլ պետության իրավիճակի մասին տվյալները չեն կարող խուճապ առաջացնել ՀՀ-ում, և հետևաբար դա չի հանդիսանում հիմնավորում կամ խախտում արտակարգ դրության որոշմամբ»: Իսկ թե որքանո՞վ են Aravot.am-ին և «Հրապարակին» ներկայացված պահանջները՝ նյութը հեռացնելու մասին իրավաչափ, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Եթե խոսքը նույն այս հրապարակման մասին է, ապա պահանջն անհիմն է, և դա պետք է իրապես բողոքարկվի, քանի որ դատարանները շարունակում են աշխատել: Կարևոր է, թե սա ինչ շարունակություն է ունենալու»: Հարցին՝ 500-800 հազար դրամի չափով տուգանքն այս պարագայում լրատվամիջոցների նկատմամբ օգտագործվե՞ց որպես բարոյական և ֆինանսական գործիք, իրավապաշտպանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում որոշակիության սկզբունքը պետք է գործի: Պետք է ԶԼՄ-ների համար լինի հասկանալի և նաև հիմնավորվի, թե որ տեղեկությունը և ինչու պետք է սահմանափակվի»:

 

Էջմիածինցի կնոջ հասցեին հնչած կշտամբանքի և կորոնավիրուսի օջախներից մեկը համարվող արտադրամասի տեղն ու անունը գաղտնի պահելու մասին Արթուր Սաքունցն ասաց. «Էջմիածնեցի կնոջ հետ կապված արդեն հայտնի է դեպքը: Խոսքը ոչ թե պետք է լինի այդ կնոջ, այլ նրա հետ առնչություն ունեցած բժշկական անձնակազմի, պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության մասին: Ինչո՞ւ ժամանակին և արդյունավետ չեն կանխել: Պահանջները պետք է ներկայացվեն իշխանությանը: Ինչ վերաբերում է Շենգավիթի արտադրամասին, ապա նշեմ՝ որպես քաղաքացի չպե՞տք է իմանամ, թե որտեղ է այդ արտադրամասը, չիմանա՞մ, որ ըստ դրա իմ վարքագիծն ուղղեմ: Հիմա ամեն մի արտադրամասի կողքով մի հարյուր մետր հեռու պիտի գնամ: Ո՞րն է խուճապ առաջացնողը՝ իմանա՞լը, թե՞ չիմանալը: Բնականաբար, չիմանալը»:



aravot.am

Դիտումներ՝ 473

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????