Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ենթադրենք մեր դատարաններում հիմնավորվի, որ թուրք ասելը ազգային արժանապատվության նվաստացում է, ՄԻԵԴ-ում ինչպե՞ս է լինելու»

May 23, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Հաշվետու եւ թափանցիկ կառավարումը ժողովրդավարության շարունակականության երաշխավորման կարեւոր սկզբունքներից մեկն է, եւ Հայաստանը դրան չի հասել։ Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

«Եթե չկա իշխանությունների տարանջատման եւ փոխզիջմանն երաշխավորում սահմանադրական մակարդակով՝ չի կարող լինել հաշվետու եւ թափանցիկ կառավարում, որքան էլ մարդիկ անձնական մակարդակում ձգտեն դրան, դրա համար պետք է մեխանիզմներ լինեն»,-ասաց իրավապաշտպանը։ Այդ մեխանիզմի մի օրինակ բերեց՝ ԱԱԾ-ն, որը պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության տակ։

 

Նա անդրադարձավ ԱԱԾ-ի հարուցած երկու քրեական գործերին, որոնք նույն հոդվածով են, եւ շատ խնդրահարույց․« 226-րդ Հոդվածի 2-րդ մասով Հայաստանում երկու քրեական գործ է հարուցված։ Մեկը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործն է՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու վարկածով, մյուսը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանինը, որը ակտիվ մասնակցում է ընդդիմության ցույցերին՝ թուրք տերմին օգտագործելով։ Երկուսն էլ ախմախություն է։

 

Այդ հոդվածի կիրառումը լուրջ խնդիր է, որովհետեւ ենթադրենք ազգային դատարաններում հիմնավորվի, որ թուրք ասելը համարվում է ազգային արժանապատվության նվաստացում, եվրոպական դատարանում ինչպե՞ս է լինելու։ Այսինքն, դու քո երկրում, հանձինս ԱԱԾ-ի,  էթնոսի անվանում կիրառելն անձի կողմից համարում ես  որպես ատելության կամ թշնամանքի հի՞մք։ Քաղաքական եւ    իրավական մշակույթի ոչ ժողովրդավարական հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին (նկատի ունի Սաշիկ Սուլթանյանի գործը, Ն․Բ․) բարձրաձայնումը համարվում է ազգային խտրականության կամ թշնամանքի հիմքով գործի հարուցման առիթ։ Այսինքն ցանկացած իրավապաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելը պետք է գնահատվածի որպես ի՞նչ, հայերի նկատմամբ ատելության հրահրու՞մ»։

aravot.am

Դիտումներ՝ 56

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????