Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Որևէ ուսուցչի կամ դասախոսի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում աշակերտներից սոցիալական հեռավորություն պահպանելու պարտավորություն. Սաքունց

August 26, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էում գրում է.

 

«Սեպտեմբերի 15-ից կրթական հաստատություններում սկսվելու են առկա ուսուցման դասընթացները, և բնականաբար COVID19-ով վարակվելու ռիսկը մեծանում է՝ մարդկանց կուտակումներով պայմանավորված։


Հիմա, եթե որևէ մեկը՝ ուսուցիչ, աշակերտ, ուսանող կամ դասախոս, վարակվեց COVID19-ով, ապա անմիջական պատասխանատվությունը կրելու է ԿԳՄՍ նախարարությունը։


Խնդիրը, ոչ թե վիրուսից անվճար բուժվելու մասին է խոսքը, որը պետք է ապահովի հենց ԿԳՄՍ նախարարությունը իր հաշվին, այլ հենց վարակվելու հավանականությունը, ռիսկը մեծացնելու և վարակվելու փաստով պատասխանատվության մասին։


Եվ առողջությանը վնաս հասցնելու պահանջով բոլոր հիմքերը կան հայցադիմում ներկայացնելու ԿԳՄՍ նախարարության դեմ։


Սա էապես տարբերվում է, այն դեպքերից, երբ ասենք ըստ քո հայեցողության գտնվելով դրսում պատահական վարակվում ես։


Նաև հայտարարում եմ, որ բոլոր այն ուսուցիչները, դասախոսները, ուսանողներն ու աշակերտները, որոնց մոտ առկա ուսուցման անցնելուց հետո կարձանագրվի COVID19, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ առողջությանը վնաս հասցնելու հիմքով ԿԳՄՍ նախարարության դեմ փոխհատուցման պահանջով դատարան դիմելու հարցով իրավական աջակցության տրամադրման համար։

Նաև, որևէ ուսուցչի կամ դասախոսի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում աշակերտներից սոցիալական կամ ավելի ճիշտ ֆիզիկական հեռավորություն պահպանելու պարտավորություն։ Եթե լրացուցիչ պարտավորություններ դրվեն, ապա պետք է սահմանված լինեն օրենքով և նախատեսվի լրացուցիչ վարձատրություն։
Եթե նման պահանջ ներկայացվի որևէ ուսուցչի, կամ դասախոսի կամ տնօրենի նկատմամբ, ապա իմացեք, որ նման պարտավորություն ոչ տնօրենը, ոչ ուսուցիչը չունի, և ապօրինի է նման պահանջի ներկայացումը։


Իսկ եթե նման ապօրինի պահանջի չկատարման դեպքում որևէ ուսուցիչ կամ տնօրեն կենթարկվի որևէ տեսակի պատասխանատվության, ապա նորից կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, իրավական աջակցության տրամադրման հարցով։


Կորոնավիրուսը վտանգավոր է մարդու կյանքին և առողջությանը, և պետությունը պարտավոր է ոչ միայն ջանքեր գործադրելու ապահովելու, պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը, այլ նաև չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգել մարդկանց կյանքն ու առողջությունը։


Կրթության իրավունքը և մարդու որևէ իրավունքի ապահովումը չի կարող և չպետք է հանգեցնի մարդու այլ իրավունքների վտանգմանը կամ խախտմանը»:

 

armdaily.am

Դիտումներ՝ 305

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????