Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում մահացության ցուցանիշը մտահոգիչ է․ 2020-2024 թվականներին մահացել է 362 զինծառայող

November 22, 2024

Գործունեություն | Իրավունքներ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Նորություններ

ՀՀ Զինված ուժերում շարունակվում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Մասնավորապես, 2020-2024 թվականներին Զինված ուժերում մահացել է 362 զինծառայող, որոնցից մոտ 80 տոկոսը՝ 289-ը ոչ մարտական պայմաններում։ Այս մասին «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարելի է անպատժելիությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամաբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը։


 

Նրա խոսքով՝ 289 զինծառայողից 79-ի մահվան պատճառը ինքնասպանությունն ու սպանությունն է։ Նազելի Մովսեսյանը նշեց, որ պետության կողմից ոչ արդյունավետ քայլերը հանգեցնում են նման դեպքերի կրկնմանը։ Մյուս խնդիրը վերաբերում է առողջական խնդիրներով անձանց զորակոչին։ Նա ասաց, որ վերջին հինգ տարվա ընթացքում 76 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել առողջական վիճակի հետեւանքով։ Ժամկետային զինծառայողների դեպքում զորակոչի ժամանակ պատշաճ հետազոտություններ հիմնականում չեն իրականացվում, ինչը հանգեցնում է զինծառայողների մահվանը։ «Եթե խոսենք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ ՀՀ կառավարությանն ուղղված հանձնարարականների մասին՝ Զինված ուժերում խոշտանգումների վերաբերյալ, կարեւոր եմ համարում նշել, որ երկար տարիների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման դեպքերով քննություններն ընթանում են շատ երկար։ Եվ քննության արդյունավետությունը ոչ այնքան բարձր մակարդակի վրա է, որովհետեւ գործերի քննությունը կամ կարճվում է, կամ կասեցվում»,- ասաց նա։


 

Դիտումներ՝ 39

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????