Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Իրավունքներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՔԱՎ գրասենյակի կողմից ամփոփած տեղեկությունների համաձայն 2023 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերում գրանցվել է 83 զինծառայողի մահվան դեպք։
Մահվան 83 դեպքերի պատճառներն են.
Համեմատության համար նշենք, որ 2022 թ. գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ (մինչև 2023 թվականի հոկտեմբեր) զինված ուժերի 64 զինծառայողի մահվան դեպք, որից
2023 թ.-ին մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 30 %-ով։ 2022 թ. համեմատ 2023 թ. մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը աճել է 36 %-ով (14 և 19 դեպք համապատասխանաբար)։
Մտահոգիչ է զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքերի աճող թիվը։ 2022 թվականին դժբախտ պատահարների հետևանքով գրանցվել է զինծառայողների մահվան 2 դեպք, 2023-ին՝ 7 դեպք։
Ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2022 թ. համեմատ աճել է 66 %-ով (6 և 10 դեպք համապատասխանաբար), առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է 29 %-ով (17 և 12 դեպք համապատասխանաբար)։
Ինչ վերաբերվում է սպանություն որակված մահվան դեպքերին, ապա 2022 թ. սպանության դեպքերը եղել են 6-ը, 2023 թ. արձանագրվել է սպանության 4 դեպք: Նախորդ տարվա համեմատ սպանություն որակված մահվան դեպքերը նվազել են 33 %-ով
Ավտովթարի հետևանքով մահվան դեպքերի թիվը 2023 թ-ին 2022 թ-ի համեմատ նվազել է 18 %-ով։ Նշենք, որ նվազման այս ցուցանիշը պայմանավորված է 2023 թ. մահվան դեպքերի ընդհանուր թվի աճով, քանի որ 2022 և 2023 թվաականների ցուցանիշները բավականին մոտ են՝ 17 և 14 դեպք համապատասխանաբար։
2022 թ. զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտման հետևանով մահվան 1 դեպք է արձանագրվել։ Մինչդեռ 2023 թվականին նույն պատճառով արձանագրվել է 17 զինծառայողի մահվան դեպք, որից մեկ միջադեպի՝ 2023 թ. հունվարի 19-ինԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացան 15 ժամկետային զինծառայողներ։
Մանրամասները՝ ՏԵՂԵԿԱՆՔում։