Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Բանակում ինքնասպանություն որակված դեպքերով չկա մի դեպք, որ պատշաճ քննեն ու բացահայտեն». իրավապաշտպան

August 11, 2022

Տեսադարան

Ժամկետային Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում են Քննչական կոմիտեից։ Զինծառայողի դին Տավուշի մարզի զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել էր օգոստոսի 9-ին՝ կրծքավանդակի հատվածում հրազենային վիրավորումով։

 

Շարքային Ղարսայանը Երևանից էր զորակոչվել բանակ, 19 տարեկան էր։

 

Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում. օգոստոսի 5-ին բանակում հանկարծամահ էր եղել եռամսյա վարժանքի մասնակից Ատոմ Հարությունյանը, 7-ին` պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը։ Մահվան դեպքերն անպատժելիության մթնոլորտի հետևանքով են, պնդում է բանակային միջադեպերով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

 

«Եվ հատկապես այն դեպքերով, որոնք որակվում են ինքնասպանության դեպքեր, կազմակերպության ներկայացուցիչներն ինքնասպանություն որակված քրեական գործերով ներգրավված են լինում, և մինչ օրս չկա մի դեպք, երբ պատշաճ կերպով այդ գործերը քննվեն, և պատասխանատու անձինք բացահայտվեն, առավել ևս ենթարկվեն պատասխանատվության», - ասում է նա:

 

Վերջին դեպքով էլ մեղադրյալ, կասկածյալ դեռ չկա։ Պաշտպանության նախարարությունն ու իրավապահ կառույցները այլ մանրամասներ չեն հայտնում, մահվան հանգամանքները պարզվում են։

 

«Քանի դեռ գոյություն չունի պետության կողմից համակարգային բարեփոխումների մոտեցում, նմանատիպ դեպքերը պետք է շարունակվեն», - նշեց Արմինե Սադիկյանը, ով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանն է։

 

Այս կազմակերպությունը 2000-ականների սկզբից զբաղվում է բանակում մարդու իրավունքների հարցերով։ Վերլուծելով տասնյակ տարիների պատմությունը` Սադիկյանը եզրահանգում է՝ թե՛ իշխանափոխությունից, թե՛ պատերազմից հետո բանակում այս դեպքերը կանխող բարեփոխումներ չեն արվել։ Գուցե խոստումների առումով գործող իշխանությունն ավելի աչքի է ընկել, բայց գործնականում քայլեր չկան, ինչպես նախկինում ասում է իրավապաշտպանը։

 

«Միգուցե հիմա իշխանությունները, կառավարությունն ավելի բաց է ընդունելու առաջարկները, բայց սա մեկ այլ բան է, իսկ այն, որ այդ առաջարկների հետ կապված որևէ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, սա միանշանակ կարող եմ արձանգրել, այս առումով ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույն մակարդակի վրա է մնում», - նշեց նա:

 

Ըստ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի տվյալների՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով սա այս տարվա 6-րդ դեպքն է։ Անցած տարի 9 դեպք է եղել, 2019-ին՝ 10։ 20-ի պատերազմական տարում ինքնասպանության հոդվածով հարուցված քրեական գործերը կրկնակի են եղել՝ 18, 2017-ին` 9 դեպք, 2016-ին, որ կրկին պատերազմական էր, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից 15-ը ինքնասպանության հոդվածով են հարուցվել։

 

«Խնդիրների լուծման մեխանիզմներից մեկն, օրինակ, տեսնում ենք ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, որը կարող է շատ լինել շատ արդյունավետ արտաքին վերահսկողական մեխանիզմ, ինչը ևս չի ընդունվում, կամ սրա մասին որևէ գործողություններ չեն իրականացվում», - ասաց Սադիկյանը:



Ոչ մարտական պայմաններում սպանությունները, առողջական պատճառներով ու ինքնասպանության հասցնելու դեպքերը մի քանի տասնյակի են հասնում, մի քանի անգամ ավելի են, քան հրադադարի խախտման հետևանքով մահացության ցուցանիշը։ Այս տարի 27 դեպք է արձանագրվել, ըստ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վիճակագրության` անցած տարի՝ 57, 2019-ին` 46, 2018-ին` 56, 2017-ին` 53։

Դիտումներ՝ 20

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????