Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Սա խոսում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների և դրանցով երաշխավորված իրավունքների ապահովման պարտականության վրա թքած ունենալու մասին»․ ՀՔԱՎ փաստաբան

September 21, 2022

Տեսադարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ապահովել գերեվարված 40-ամյա կապիտանի առողջության և կյանքի իրավունքը։

 

«Նույնականացումը տեղի է ունենում ընտանիքի անդամների, հարազատների միջոցով։ Իրենք ադրբեջանական տարբեր կայքերում հրապարակված նյութերը դիտելով, նմանեցնում են իրենց զինծառայողին, զինվորին, և այս հիմքով փորձում ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հրատապ միջոցներ կիրառելու մասին գանգատ ենք ներկայացնում», - ասում է փաստաբան Անի Չատինյանը։

 

Նա արդեն երրորդ ռազմագերու մասին դիմումն է ուղարկում Ստրասբուրգ, պնդում է, որ Բաքուն խախտում է նրանց իրավունքները՝ ստորացնելով, ծեծի ենթարկելով ու այդ տեսանյութերը տարածելով համացանցում. - «Դե իհարկե սա խոսում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների, որոնց միացել է, կոպիտ ասած՝ էս կոնվենցիաների և դրանցով երաշխավորված իրավունքների ապահովման պարտականության վրա թքած ունենալու մասին»։

 

Դիտումներ՝ 30

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????