Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՔՊ-ն պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում. որոշներում, ըստ Սաքունցի, կոալիցիաների մի քանի հավանական տարբերակներ կան

December 7, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Տեսադարան | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Բոլոր 36 համայնքներում ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է` որոշ համայնքներում կոալիցիաների մի քանի հավանական տարբերակներ կան, և առաջիկա օրերին վերջնականապես հայտնի կլինի, թե մեկ ուժի 50+ ձայներ չլինելու պարագայում ավագանու ինչպիսի դաշինքներ կստեղծվեն. «Որ ավագանին քաղաքապետ ընտրի, պետք է ձայների կեսից ավելին, հիմա 45 տոկոս հավաքած, ենթադրենք մանդատների, չի բավարարելու, 33-ից, ենթադրենք, պետք է 17 ունենա, այն մնացածները, որոնք իրար հետ կազմում են 51 տոկոս, տեսականորեն եթե նրանք կարողանան համաձայնության գալ, 51 տոկոսով 3-4 կուսակցություն կարող է կոալիցիա կազմել, և իրենք իրենց թեկնածուին առաջադրեն իրենց շարքից»:

 

Ընտրողները սկսել են հավատալ, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը. Սաքունց

 

Ըստ Սաքունցի` այս ընտրությունների առանձնահատկություններից է, որ ընտրողները սկսել են հավատալ, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը, և մեծամասշտաբ խախտումներ չեն լինում. «Ոչ բոլոր տեղերում է, դեռ մենք այդ խախտումներն արձանագրել ենք, բայց ընտրողը արդեն ազդեցություն ունի, ընտրողի ձայնը նշանակություն ունի: Սա բազային է: Երկրորդը, որ այնուամենայնիվ, մի կուսակցությունը, որն ազգային մակարդակում իշխում է, ինքն անպայման չի, որ հաղթում է տեղական մակարդակում, որը համատարած բնույթ ուներ, այսինքն` փաստացի մի կուսակցական համակարգից արդեն անցում ենք կատարել բազմակուսակցական համակարգ»:

«Անկախ դիտորդը» տարբեր խախտումներ է արձանագրել` կուտակումներ, ուղղորդումներ. դիմել են իրավապահ մարմիններին

 

Դժվար է առաջընթաց արձանագրել մեկ այլ՝ ՏԻՄ ընտրությունների քաղաքականացման ու կուսակցականացման հարցում։ Չնայած ընտրական բարեփոխումներից հետո անհատները չեն կարող մասնակցել ընտրություններին, և պետք է մրցեն դաշինքներն ու կուսակցությունները, այնուամենայնիվ մի քանի համայնքներում հաղթեցին այսպես կոչված` անուն-ազգանուն դաշինքները, որոնք կառուցված էին տվյալ անհատի շուրջ, ինչպես օրինակ` Ապարանում և Վանաձորում։

 

«Որովհետև դեռևս մենք չունենք ծրագրային պայքար, այլ ունենք անձերի միջև պայքար: Այ սա է ամբողջ խնդիրը, բայց դրա զարգացման համար էլ գործընթացը սկսված է», - նշեց նա:

 

Չնայած շատ համայնքներում կրկին անհատների և ոչ կուսակցությունների շուրջ ընթացած պայքարին՝ Սաքունցն անցումը համամասնական ընտրակարգին տեղին է համարում և կարծում է` այսպես ուշ թե շուտ ընտրություններն ի վերջո ամբողջովին քաղաքական կդառնան։

 

«Չունենալով նախորդած ժամանակահատվածում այդ քաղաքական ինստիտուտների, կուսակցությունների տեղերում ձևավորման համար նպաստավոր նման մեխանիզմը, պարզ է, որ խոշորացումից հետո միանգամից առաջին ընտրություններով քաղաքականացման մասին դժվար է խոսել», - շեշտեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը:

 

Այս ընտրությունների արդյունքում դիտորդների հաջորդ բացահայտումն այն է, որ Սաքունցի ձևակերպմամբ` «դեռ չի լուծվել քաղաքականության ապաքրեականացման խնդիրը». «Քրեական ենթամշակույթի կրողները, ենթադրենք, քաղաքական արենայում երբ հանդես են գալիս դաշտում, դեռևս տարանջատված չէ: Աբովյան համայնքում, օրինակ, չէ՞, մի քանի քրեական գործերով գնում էր, ընդհանրապես իր բառապաշարով և այլն»:

 

Հաջորդ օրինակը Մասիսից է, այնտեղ ընտրված Դավիթ Համբարձումյանը հիմա էլ անցնում է քրեական գործով, մեղադրվում է 2018-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու հոդվածներով, գործը դատարանում է։

 

Դիտումներ՝ 59

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????