Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպանը քննադատում է Կառավարության ընդունած դատաիրավական համակարգի ռազմավարությունը

July 22, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Ընդհանրական, ոչ հստակ ձևակերպումներով ռազմավարություն, որից հասկանալի չէ, թե ինչ է լինելու տասնամյակներ շարունակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի վճիռների պատճառ դարձած դատավորների հետ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն ուսումնասիրել է երեկ Կառավարության ընդունած դատաիրավական համակարգի հնգամյա ռազմավարությունը։

 

Նրա խոսքով՝ իշխանության մշակած փաստաթղթում, որի նպատակը անկախ դատական համակարգի կայացումն է, չկա բարեվարքության հստակ հայեցակարգ, նշվում է միայն, որ դատավորները պետք է ստուգում անցնեն, իսկ թե ինչ կա դրա հիմքում, նշված չէ։

 

«Այսինքն, ըստ էության ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության դատարանը խախտել է մարդու իրավունքը ոչ թե օրենսդրական թերության հետևանքով, այլ՝ գիտակցաբար, ապա նման դատավորներից պետք է ազատվել: Բայց հիմա, այստեղ՝ բարեվարքության կոնտեքստում դա մտնում է արդյոք, թե՝ ոչ, մեզ համար հայտնի չէ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սաքունցը:



Երեկ Կառավարության նիստում ներկայացնելով ռազմավարությունը՝ Արդարադատության նախարարն ընդգծել էր, որ հնարավոր է չսպասեն մինչև 2026-ի ավարտը և ավելի շուտ իրագործեն բոլոր գործողությունները, որոնցից թերևս ամենաէականը դատավորների, քննիչների, դատախազների բարեվարքությունն է։ Այժմ նման ստուգում անցնում են միայն նոր նշանակված դատավորները:

 

Վարչապետ Փաշինյանն էլ որակյալ էր գնահատել նոր ռազմավարությունը՝ հույս հայտնելով, որ դրանով կկարողանան ընդունել նոր օրենքներ ու որոշումներ՝ ամրապնդելով և զարգացնելով անկախ դատական համակարգը։

 


«Այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական համակարգ և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց՝ դատավորների, դատախազների, և այլն, բարեվարքությունը պիտի ստուգվի, այլ նաև գործողներինը: Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական մակարդակում էդ որոշումը արդե՛ն ընդունված է, և ավելին՝ ես նկատի ունեմ՝ մենք, որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեր վրա ենք կիրառել էդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք քաղաքական իշխանությունը և իշխանության մյուս մարմինների վրա», - Կառավարության երեկվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը:



Սաքունցը, սակայն, ընդգծում է՝ այս փաստաթղթում պետք է ամրագրվեն իշխանությունների հայտարարությունները։ Դեռ 2019 թվականին վարչապետ Փաշինյանն էր հայտարարել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Սաքունցի խոսքով՝ կարևորագույն այս փաստաթղթում խոսք չկա իշխանության զավթման մասին, որին ուղիղ մասնակցություն են ունեցել շատ դատավորներ:

 

«Եթե դու չես ելնում այն փաստից, որ Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել առնվազն 20-25 տարի, ընդ որում՝ պետության զավթման ամենից կարևորագույն ինստիտուտը դատարանն է, և որ դատարանը իրապես գործադիր իշխանության հսկողության տակ է գտնվել, չէ՞, եթե դու սա չես ամրագրում որպես ելակետային դրույթ, որևէ ռազմավարություն ամբողջական և արդյունավետ լինել չի կարող», - ընդգծեց իրավապաշտպանը:

 

azatutyun.am

Դիտումներ՝ 43

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????