Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

November 6, 2021

Տեսադարան

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի կազմում լինելու են 3 խորհրդարանական, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների ու պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը։ Արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցութային կարգով են ընտրվելու։



Խորհուրդն իր հերթին ընտրելու է 5 քաղաքական ուղղվածություն չունեցող գիտնական մասնագետների, որոնք էլ կզբաղվեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

 

Արդարադատության նախարարությունում աշխատանքային քննարկմանը մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ քաղհասարակությունը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին տարիներ շարունակ է բարձրաձայնում։ Իսկ որո՞նք են առաջնային փոփոխությունները, որ քաղհասարակությունը պատրաստվում է առաջարկել:



«Ոչ թե կարևոր է, թե հիմա կդառնա կիսանախագահական, թե նախագահական կամ պառլամենտական, այլ օրինակի համար պառլամենտի արդյունավետ վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ, գործադիր իշխանության հաշվետվողականություն պառլամենտի նկատմամբ, պառլամենտում քաղաքական փոքրամասնության որոշիչ նշանակությունը համակարգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, որոշումներ ընդունելու հետ կապված պետք է լինի անպայման, պետք է լինի տեղական ինքնակառավարման, տեղական հանրաքվեների, այսինքն տեղական ինքնակառավարումը Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրվի», - ընդգծեց Սաքունցը:



Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ քաղհասարակության ներկայացուցիչները այս և մի շարք այլ առաջարկներ են ներկայացնելու նոր ձևավորվելիք խորհրդին։ Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրում են մինչև 2023 թվականի հունիսը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։

 

Դիտումներ՝ 27

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????