«Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, որ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռներից կարող ա պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա», - օրերս Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով բանակում հրթիռների վրայից գողության գործը կասեցվել է, վարչապետ Փաշինյանի անցած շաբաթվա հայտարարությունից հետո «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը առավել խնդրահարույց է համարում իրավապահների աշխատանքը։ Ասում է, որ հարցեր ավելի շատ առաջացնում է քննության իրականացումը, ինչպե՞ս կարող է նման դեպքի առթիվ միայն մեկ անձի մեղադրանք առաջադրել, ապա մեկ այլ դրվագով կասեցնել. - «Դա անգործություն, հանցավոր անգործություն... Քո անվտանգությունը դիտավորյալ վնասել են, պաշտպանունակությունդ դիտավորյալ նվազեցրել են, այսինքն՝ քննության արդյունավետությունը խիստ կասկածի տակ եմ դնում։ Ի՞նչ ա նշանակում մեկ անձն ա մեղավոր, ի՞նչ ա նշանակում անձին չեն բացահայտել...»:
Մանրամասները azatutyun.am-ի տեսանյութում: