ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը «Ազդագիր» կայքին տված հարցազրույցում նշեց, որ վստահություն չունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը, անդրադառնալով Աղվան Հովսեփյանի կալանավորմանը, նշեց, որ նախկին գլխավոր դատախազի գործը ընդամենը մի դրվագ է, որը իր նշանակությամբ այդքան էլ թերեւս առաջնային չէ ընդհանուր խոշոր գործերի համապատկերում։