Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել

May 17, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն:

 

Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին:

 

Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

 

Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերից մեկում, միայնակ:

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերի անմարդկային պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:

 

Նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Որոշման դեմ Բ. Կալիուսսկիի պաշտպան Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. ապրիլի 23-ին ևս մերժել է:

 

Բոգդան Կալիուսսկին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ: Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքով խոսքի ազատության նման սահմանափակում նախատեսված չէ, և այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվություն չի ենթադրում:

 

Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծմանն ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ ՀՀ-ում առաջադրված մեղադրանքներին, ապա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է, որ Բոգդան Կալիուսսկին իր անունն ու ազգանունը փոխել է 2017 թ.-ին օրինական կարգով, հետևաբար՝ սահմանը հատել է օրինական փաստաթղթերով:

 

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել Բոգդան Կալիուսսկիի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը:

 

 

Դիտումներ՝ 1206

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????