Խաղաղասիրություն | Նորություններ
Անցած տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակում EVS կամավորներ Էվա Յաշկովան և Փիա Ուինթերը նախաձեռնել էին «Մի քիչ խաղաղություն, խնդրում եմ» խորագրով ֆոտո-պետիցիա՝ նվիրված խաղաղության միջացգային օրվան:
Այս տարի օրը կրում է 'The Right to Peace – The Universal Declaration of Human Rights at 70,' խորագիրը:
Խաղաղասիրություն | Նորություններ
Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը: